ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է ԽՍՀՄ ժողովուրդների և Կարմիր բանակի դերը ֆաշիզմի դեմ պայքարում զրոյացնելու փորձերի ակտիվացումը։
Զախարովան ընդգծել է, որ պատմական ճշմարտությունն անհերքելի է, այն ապրելու է և փոխանցվելու ապագա սերունդներին։ Այս առումով նա նշել է ռուսական ԶԼՄ–ների դերը, որոնք, ըստ նրա, կատարում են, այսպես կոչված, տեղեկատվական միջնորդի դերը՝ հարմարեցնելով ռուսական օրակարգը իրենց երկրների իրողություններին։
Հիշեցնենք, որ մեդիաֆորումը կազմակերպել է Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը՝ Մոսկվայի հայրենակիցների տան հետ համատեղ։
