ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Ամանորի և Սուրբ Ծննդյան այս խորհրդանշական օրերին Շահումյան հասարակական կազմակերպությունը իր ջերմ շնորհավորանքն է հղում մեր ժողովրդին՝ Հայաստանում և Սփյուռքում։
Նոր տարին ոչ միայն ժամանակագրական փոփոխություն է, այլև խորհելու, գնահատելու և պատասխանատվություն ստանձնելու առիթ։
Թող գալիք տարին դառնա բարձր պատասխանատվության և միասնական պայքարի տարի՝ հանուն արդարության, պետականության, անվտանգության,խաղաղության և արժանապատիվ ապագայի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
