Սիրելի ունկնդիրներ,
Այս երկու մասից բաղկացած հոդվածը ներկայացնում ե Ալեք Ենիգոմշյանի վերլուծական հոդվածաշարը՝ նվիրված իրանյան պատերազմի աշխարհաքաղաքական հետեւանքներին:
Հոդվածները հրապարակվել են «Արավոտ» թերթի կայքում՝ 2026 թվականի հուլիսի 13-ին և 14-ին։
Այս աշխատանքը պատրաստված է Շահումյան հասարակական կազմակերպության կողմից՝ քանի որ հոդվածի թեման կարևոր է նկատում՝ հատկապես Հայաստանի ազգային շահերի և տարածաշրջանային անվտանգության համատեքստում:
Հեղինակը փորձում է առարկայական գնահատական տալ 2026 թվականի փետրվարին մեկնարկած իրանյան պատերազմի ընթացքին ու արդյունքներին՝ շեշտը դնելով Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ուժերի դասավորության փոփոխությունների վրա:
Առաջին մասում Ենիգոմշյանը վերլուծում է պատերազմի ռազմավարական արդյունքները՝ պնդելով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը կրել են ռազմավարական ձախողում, իսկ Իրանը, ընդհակառակը, հզորացել է՝ ձեռք բերելով Հորմուզի նեղուցի վերահսկողության նոր լծակ։ Հեղինակը նաեւ անդրադառնում է Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրմանը եւ Մերձավոր Արեւելքի նոր ուրվագծին։
Երկրորդ մասում անցում է կատարվում Հարավային Կովկասին։ Ենիգոմշյանը համեմատում է մինչեւ 2020 թվականի ռուսակենտրոն կարգը հետ-2020-յան թուրք-ադրբեջանական գերակայության հետ եւ վերլուծում, թե իրանյան պատերազմն ինչպես կարող է փոքր-ինչ ընդլայնել Հայաստանի մանեւրելու տարածքը՝ չփոխելով ուժերի հիմնական աստիճանակարգությունը։
Հոդվածաշարի գլխավոր եզրակացությունն այն է, որ թեեւ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են մնալ գերիշխող, սակայն Իրանի ռազմավարական հզորացումը կարող է Հարավային Կովկասում ձեւավորել ավելի վիճարկելի հավասարակշռություն, ինչը Հայաստանին տալիս է նոր, թեեւ սահմանափակ, հնարավորություններ։
Իրանյան պատերազմի ռազմավարական հետեւանքները Մերձավոր Արեւելքում և Հարավային Կովկասում – Մաս 1
Իրանյան պատերազմի հետեւանքները Հարավային Կովկասի և Հայաստանի համար – Մաս 2
