Շահումյան Կազմակերպությունը կոչված է միավորելու Հայաստանի և Սփյուռքի հայկական ներուժը՝ հանուն հզոր, անվտանգ, ինքնիշխան և հայ հասարակության համար սոցիալապես արդար հայրենիքի կերտմանը։ Մենք հավատում ենք, որ մեր պետականության առջև ծառացած ամենախոշոր մարտահրավերներն հաղթահարելի կլինեն միայն միասնական կամքի, հավաքական կազմակերպվածության և երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր ունենալու միջոցով։
Հիմնական Դրույթներ
1. Անվտանգություն, Արդարություն, Ինքնիշխանություն:
Ժամանակակից, հզոր և մարտունակ բանակի ձևավորում
Էներգետիկ, ջրային և պարենային ինքնաբավություն
Պետական ինստիտուտների ամրապնդում և անկախ դատական համակարգի ստեղծում։
Ժողովրդագրական անվտանգություն՝ արտագաղթի նվազեցում, ներգաղթի խթանում և ծնելության աճի բարձրացում։
2. Սոցիալական Արդարություն
Աշխատավորների և միջին խավի սոցիալական ու տնտեսական իրավունքների պաշտպանություն։
Առողջապահական ծառայությունների մատչելիություն՝ յուրաքանչյուր քաղաքացու համար։
Կանանց պաշտպանության համապարփակ քաղաքականություն՝ հղիության ֆիզարձակուրդ, ծննդաբերության, մայրության և աշխատանքային իրավունքների ամբողջական պահպանում։
Շահումյան Կազմակերպության Կանանց Բաժինը դառնալու է հայ կանանց իրավական, սոցիալական և քաղաքական պաշտպանության առանցքային կենտրոն։
3. Տնտեսական Զարգացում և Ինքնուրույնություն
Ազգային արդյունաբերության վերածնունդ և սպառողական հասարակական մոդելից վերացում։
Հողային ռեսուրսների նպատակային օգտագործում՝ հզոր գյուղատնտեսության ստեղծման նպատակով։
Մատչելի վարկային քաղաքականություն երիտասարդների, նորապսակ զույգերի, ստեղծագործողների և արտադրողների համար
4. Գյուղնախարարության Վերականգնում
Գյուղնախարարությունը պետք է դառնա Հայաստանի պարենային անվտանգության և գյուղատնտեսական համակարգի զարգացման հիմնական հենարանը՝ ապահովելով հողերի արդյունավետ մշակում, բարձր տեխնոլոգիաների կիրառում և ժամանակակից միջոցների օգտագործում։
Տեղական գյուղատնետսական արտադրության խթանում։
Գյուղական համայնքներում տնտեսության բարձր մակարդակի կենսունակության ապահովում։
Սա ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգային հիմնարար հարց է։
5. Սփյուռքի Նախարարության Վերականգնում
Վերականգնված նախարարությունը դառնալու է աշխարհասփյուռ հայության կազմակերպման և հայրենիք–սփյուռք կապերի ինստիտուցիոնալ առանցքը՝ համակարգելով
սփյուռքի պոտենցիալ ուժը ցանցային մոդելով։ Հետևողականորեն աշխատանք տարվի, որ տարբեր բնագավառների՝ գիտության, տեխնոլոգիաների և արդյունաբերական հարուստ փորձը փոխանցվի Հայաստան։
Ներդրումների միավորում և վերահսկողություն։
Ներգաղթի կազմակերպում և հայրենադարձության խթանում։
6. Համաշխարհային Համահայկական Բանկի ստեղծում՝ որպես Ազգային Ծրագրի Շարժիչ Ուժ։
Համաշխարհային Հայկական Բանկը ձևավորվելու է Սփյուռքի և Հայաստանի համատեղ ներդրումներով, նպատակ ունենալով
նվազեցնելու Հայաստանի արտաքին պարտքը, ամրապնդելու պետական տնտեսական ինքնիշխանությունը, վերացնելու կամ սահմանափակելու մասնավոր բանկերի մոնոպոլիան։
Խթանել ազգային արդյունաբերությունը՝ Սփյուռքի աջակցությամբ։
Աջակցել Սփյուռքում իրականացվող հայապահպանական և մշակույթի զարգացման ծրագրերին։
Սփյուռքահայ ներդրողները հնարավորություն կունենան ձեռք բերել բանկի բաժնետոմսեր և ստանալ իրենց արժանավոր շահույթը։ Սա նվիրատվություն չէ. սա ներդրում է։
Բանկի կազմակերպչական ամբողջ գործընթացը համակարգելու է վերականգնված Սփյուռքի նախարարությունը՝ ներգրավելով միջազգային բանկային, ՀՀ պետական կենտրոնական բանկի և ֆինանսական ոլորտի հայ մասնագետների։
Եզրափակիչ Կոչ
Միացե՛ք Շահումյան Կազմակերպությանը, որպեսզի միասնական կամքով կառուցենք հզոր, արդար և անվտանգ Հայաստան։
