Ինչպես աշխարհի տարբեր երկրներում այնպես էլ Հայաստանում Մայիսի մեկը մի մթնոլորտում է տոնվում, որտեղ պատերազմի սպառնալիքի ներքո հնարավոր չե լիակատար խանդավառությամբ նշել այս կարևոր օրը: Հայաստանի կարգավիճակը տարածաշրջանում և աշխարհում անկայուն է ու անհավասարակշռված է, ՀՀ իշխանությունը զուրկ լինելով կլասիկ գաղափարախոսությունից ու հստակ տնտեսական ու քաղական համակարգ չունենալով շարժվում է տատանվող եղանակներով, այդ իսկ պատճառով չունի հստակ դիրքորոշումներ տարածաշրջանի ու աշխարհի տարբեր երևույթների նկատմամբ հատկապես վերջին նոր փոփոխությունների հանդեպ։ Դժբախտաբար պայմանները այնպես են եղել, որ կապիտալիստների իշխանություններն ու մտավորականները օգտվելով իրենց նյութական ռեսուրսներից չեն թողել աշխատողները և աշխատավարձ ստացողները ձեռք բերեն իրենց դասակարգային գիտակցությունը, որը երաշխիք է նրանց լավ կենսամակարդակ ապահովելու համար։ Շահումյան կազմակերպությունը և Հայաստանի բոլոր ձախ և առաջադիմական ուժերը իրենց պարտականությունն են զգում նպաստել հայ զանգվածային մասսաների դասակարգային գիտակցության բարձրացմանը։ Մեր երկրի գործադիր և օրենդիր մարմինները ավելի շուտ լինելով հարուստների և ֆինանսական կապիտալի ներկայացուցիչներ, պաշտպանում են նրանց շահերը և նույնիսկ եթե ցանկանան չեն կարողանալու պաշտպանել աշխատավորների ու աշխատավարձ ստացողների շահերը, որովհետև նրանք համակրում և հետապնդում են կապիտալիստական համակարգի սկզբունքները։ Հայ մտավորականության մեծ մասը կրում է շահագործողների՝ կապիտալիստների կամ ազգայնամոլների գաղափարախոսությունը, այդ իսկ պատճառով անկարող է պաշտպանել սովորական ժողովրդի շահերը։ Մեր կարծիքով Հայաստանի շահերը ավելի շուտ համընկնում են արևելյան երկրների ռազմավարական հարաբերությունների կառուցման հետ, միևնույն ժամանակ պահպանելով արևմուտքի հետ հավասարակշռված քաղաքականություն։ ՀՀ իշխանությունին թվում է թե կարող է արևմտյան կամ արևելյան կշիռ ունեցող երկրների հետ նույն մակարդակի ու բովանդակության հարաբերություններ ստեղծել, սակայն չի նկատում, որ մեզանից ավելի հզոր երկրները չեն կարողանում նման խաղ խաղալ և ստիպված են ավելի շուտ մի կողմ վրա թեքվել, մենք ստիպված երկու բևեռներից մեկին ընտրելորպես ռազմավարական դաշնակից։ ՀՀ իշխանության այս երևակայական մոտեցումը հետևանք է նրանց մոտ հստակ տնտեսական ու քաղաքական գաղափարության բացակայությանից։ Աշխատավորների ու աշխատավարձ ստացողների ու հասարակ ժողովրդի շահերը կարող են պահպանվել միայն նրանց յուրահատուկ կառույցների ստեղծումով ու ակտիվությամբ, դրանք են աշխատավորական արհմիություններն ու տեղական կոմիտեներն, որտեղ իշխելու է աշխատավորների դասակարգային շահերի հետ համապատասխանող գաղափարախոսություն։ Կեցցե հայ աշխատավորների ու աշխատավարձ ստացողների համերաշխությունը Կեցցե Մայիսի մեկը՝ աշխատավորների միջազգային տոնը ՇԱՀՈՒՄՅԱՆ ՄՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, 01/05/2025
