2024 թվականի, դեկտեմբերի 26-ի ԵԱՏՄ նիստում, որը նախագահում էր Փաշինյանը՝ Երևանից, հրավիրված էր Իրանը Սեյեդ Մոհամադ Թաբակի ներկայությամբ։ Ներքո ձեզ ենք ներկայացնում նրա ելույթը։ Հարկ է նշել, որ նիստին մասնակցում էր նաև Կուբայի ներկայացուցիչը։
Ողջույն Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահ Վլադիմիր Պուտին, հարգելի նախագահներ, վարչապետներ, Եվրասիայի միության հարգելի անդամներ, տիկնայք և պարոնայք։
Նախ շնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարին, հպարտ եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից պարտականություն ունեմ շնորհակալություն հայտնել մեզ հրավիրելու և ջերմ հյուրասիրության և ընդունելիության համար։ Վստահ եմ, որ այս նիստը սկիզբ կդնի ԻԻ Հանրապետության և Եվրասիական տնտեսության միության հարաբերություններում։ Եվրասիական տնտեսության միության բարձրագույն խորհրդից շնորհակալ ենք և բարձր ենք գնահատում ԻԻ Հանրապետությանը դիտորդի կարգավիճակ հատկացնելուց։
Հարգելի ներկաներ, 2024 թվականը այնպիսի պայմաններում ենք ավարտում, որ աշխարհը անգործության է մատնված օգտվելու այնպիսի գործիքներից կամ ելքերից, որ աշխարհը վերջին 15 ամիսների ընթացքում ականատեսն է սեհոնիստական երկրի և նրա հովանավորողների հանցագործությունների։ Առիթից օգտվում եմ ու խիստ դատապարտում եմ այս հանցագործությունները։ Ամերիկայի տարբեր բնագավառներում վնասները, որ հսցրել է տարբեր երկրների անհատական և խմբային շահերին ավելի քան երբևէ ցույց է տալիս համախմբվելու և անկախ պետությունների ինտեգրման անհրաժեշտությունը բազմակողմանի համագործակցելու ուղղությամբ։ Վերջին տարիներում ականատեսն ենք եղել Ամերիկայի լայնածավալ սանկցիաների Եվրասիական տարածաշրջանում ու ճնշումների գործադրման տնտեսական ակտիվիստների վրա այս երկրներում։ Տնտեսության ռազմականացումը միջազգային մասշտաբում միասնական տնտեսության զարգացման պահանջն անկախ զարգացող երկրների միջև անխուսափելի հարց է դարձրել։
Իրանի Իսլամական Հանրապետությունը չնայած երկար տարիների սանկցիանների ու դաժան ճնշումների մեծ պատասխանատվությամբ ներկա է եղել բազմակողմանի հարաբերություններում և միշտ ցույց է տվել, որ վստահելի և ազդեցիկ գործընկեր է այս անցուդարձերում։ Նման մի ակտիվ և պատասխանատվությամբ մոտեցման օրինակը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցելն է հատկապես անցյալ հինգ տարում հաջող կնքված պայմանագրի իրագործումն է։
Ցանկանում եմ Եվրասիայի բարձրագույն խորհրդի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ԻԻ Հանրապետության խորհրդարանը 2024 թվականի դեկտեմբերի 22-ին, հաստատել է ազատ առևտուրը այս միության հետ և այսպիսով դրա գործադրումը անխուսափելիորեն 6 երկրների միջև ազատ առևտուրի գոտում նոր էջ է բացելու առևտրի և փոխանակումների համար։
ԻԻ Հանրապետությունը պատրաստ է այս դրական պայմաններում և Եվրոասիական միությունում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելով պատրաստ է համագործակցումը տարածել մյուս բոլոր բնագավառների վրա, հատկապես տրանսպորտի և տրանզիտի ու էներգիայի անվտանգությանը։ Անկասկած համատեղ համագործակցությունը բացի մեր ժողովրդի զարգացման, աճի և բարորության համար, կբարձրացնի նաև մեր երկրների դիմադրողականությունը հավանական բոլոր ապագա ցնցումների դիմաց։ Մենք պատրաստ ենք մեր կարողությունները տարբեր բնագավառներում տրամադրենք այս նպատակների իրականացմանը, ԻԻ Հանրապետությունը պատրաստ է տրանզիտային իր ծավալները տրամադրել Եվրասիական երկրների միացման համար նպատակային երկրների ուղղությամբ Պարսից ծովում և Ասիայի հյուսիս արևելքի ուղղությամբ։ Վերջում վստահ եմ, որ ձեռք բերելով դիտորդի կարգավիճակ ԵԱՏՄ-ում հնարավորություն կստեղծվի, որպեսի մեր նախարարությունների ու մասնագիտական բաժանմունքների պատասխանատուները և մասնագետները ԻԻ Հանրապետությունում մոտկից ավելի շատ կծանոթանան ԵԱՏՄ-ի աշխատանքների հետ և այս կարևոր հարցը համագործակցության հիմքերը կամրապնդեն։
Նախապես Բելառուսին այս միության խորհրդի նախագահության համար շնորհավորում եմ և շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։
Թարգմանեց՝ Շահումյան կազմակերպությունը
