Թեև ներգաղթը ներկայումս գերմանականնախընտրական արշավի հիմնականնպատակն է, Ձախ կուսակցությունը (Die Linke) փորձում է նոր կենտրոնացումստեղծել. նպատակ ունի առաջիկա տասըտարիների ընթացքում կրկնակի կրճատելգերմանացի միլիարդատերերիկարողությունը՝ մատնանշելով ՄիացյալՆահանգները: Ձախ կուսակցության հինգ կետիցբաղկացած ծրագիր Նախընտրական քարոզարշավի ընթացքումՁախ կուսակցությունը 5 կետից բաղկացածծրագիր է առաջ քաշել, ըստ որի առաջիկատասը տարիների ընթացքում գերմանացիմիլիարդատերերի կարողությունը երկու անգամկկրճատվի։ «Մենք կարծում ենք, որ չպետք է լինեն միլիարդատերեր», – ասվում է փաստաթղթում, որը մշակվել է Ձախկուսակցության առաջնորդ Յան վան Ակենիղեկավարությամբ և առաջին անգամ հայտնել է Handelsblatt թերթը։ Ծրագիրը շաբաթ օրըհաստատվել է կուսակցության տնօրեններիխորհրդի կողմից։ Այս ծրագրում Ձախ կուսակցությունը կոչ է անումվերականգնել գույքահարկը, ունեւորներիհամար բացառիկ հարկ սահմանել և հարկայինխնայողության այլ միջոցներ։ Այսմիջոցառումներից ստացվող լրացուցիչեկամուտը պետք է հատկացվի այնպիսիոլորտներին, ինչպիսիք են կրթությունը և հասարակական տրանսպորտը: Առաջադիմական գույքահարկ Այս ծրագրում Ձախ կուսակցություննառաջարկել է, որ հարստության հարկըհաշվարկվի պրոգրեսիվ եղանակով. տարեկանմեկ տոկոս հարկ կգանձվի մեկ միլիոն եվրոակտիվների վրա, տարեկան հինգ տոկոս հարկկգանձվի 50 միլիոն եվրոյի ակտիվների վրա, իսկմեկ միլիարդ եվրոյից բարձր ակտիվներըկհարկվեն 12 տոկոս դրույքաչափով։ Բացի այդ, պլանը ներառում է միանվագ հարկգերմանացիների ամենահարուստ 0,7 տոկոսիհամար: Երկու միլիոն եվրոյից ավելիակտիվների համար այս հարկը սկսվում է 10%-ից, իսկ ավելի բարձր ակտիվների դեպքումդրույքաչափը աստիճանաբար աճում է մինչև30%: Խոշոր ժառանգության հարկերի ավելացում Պետք է ավելացվեն նաև խոշոր ժառանգությանհարկերը. Նաև, այսպես կոչված, «հարուստներիհարկը» կբարձրանա շատ բարձր եկամուտներիդեպքում՝ տարեկան 250 000 եվրոյից բարձրեկամուտների դեպքում հարկի դրույքաչափըկկազմի 60%, իսկ մեկ միլիոն եվրոյից բարձրեկամուտների դեպքում՝ 75%: Բացի այդ, կապիտալի եկամուտն այլևս չպետք է հարկվի25% հաստատագրված դրույքաչափով, այլպետք է հարկվի աստիճանաբար, ինչպեսաշխատանքի եկամուտը: Յան Վան Ակենը քննադատում է հարուստների ներկայությունըքաղաքականության մեջ Ձախ կուսակցության առաջնորդ Յան ՎանԱքենը մատնանշեց ԱՄՆ-ն՝ արդարացնելովծրագիրը՝ ասելով. «Ամերիկյան նորկառավարությունը կազմված է գերհարուստներից և աջակողմյաններից, ովքերանում են ամեն ինչ իրենց հարստությունն ուիշխանությունը պահպանելու համար»: Նա նաևընդգծեց, որ Գերմանիայում մեծահարուստներնիրենց մեծ կապիտալով մեծ ազդեցություն ունեննաև քաղաքականության վրա։ Թարգմանեց՝ Շահումյան ՄՀ Կազմակերխությունը
