BRICS News-ի պաշտոնական Instagram-յան էջը հաստատել է Իրանի կողմից 40 J10-C կործանիչների գնման մասին լուրը։ Ըստ «Համշահրի Օնլայն»-ի՝ այս գնումը կատարվել է պաշտպանության նախարարի Պեկին կատարած այցի և BRICS-ի պաշտպանության նախարարների գագաթնաժողովին մասնակցելու ընթացքում։ Չինական աղբյուրների կողմից հրապարակված տեխնիկական բնութագրերի համաձայն, այս կործանիչը, բացի ռադարներից խուսափելուց, ունի շատ բարձր արագություն և հարմար տարբերակ է իսրայելական F-35-ին դիմակայելու համար։
