Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այլ աշխատավոր կանանց պայքարի, իրավունքների և արժանապատիվ կյանքի համար մղվող դասակարգային պայքարի օր է։
Սիրելի՛ քույրեր, ընկերներ, Հայաստանի աշխատավոր ու պայքարող կանայք,
Մարտի 8-ը առաջացել է աշխատավոր կանանց պայքարից՝ գործադուլներով, զոհողություններով և համառ դիմադրությամբ։ Այս օրը հիշեցնում է այն միտքը, որ ոչ մի իրավունք չի տրվել առանց պայքարի։
Պատմական Ակնարկ
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին Եվրոպայում ու Ամերիկայում կանայք աշխատում էին գործարաններում՝ 12–16 ժամ աշխատանքային օրով, ցածր աշխատավարձով, վտանգավոր պայմաններում և առանց ընտրելու ու քաղաքական ձայն ունենալու իրավունքի։ Կանայք դիտվում էին որպես «էժան աշխատուժ»։
1908 թվականին, Նյու Յորքում մոտ 15000 կին աշխատողներ դուրս եկան փողոց՝ պահանջելով կրճատել աշխատանքային օրվա ժամերը, արդար աշխատավարձ, ընտրելու իրավունք և մարդկային պայմաններ։ Նրանց կարգախոսն էր՝ «Հաց և Վարդեր»։
1910 թվականին, Կլարա Ցետկինը առաջարկեց նշել Կանանց միջազգային օր՝ որպես համաշխարհային պայքարի օր։ 1911 թվականին այն առաջին անգամ նշվեց մի շարք եվրոպական երկրներում։ 1917 թ. Ռուսաստանում կանայք «հաց և խաղաղություն» լոզունգի ներքո դուրս եկան փողոց, և այդ շարժումը դարձավ պատմական շրջադարձային պահ, ինչի արդյունքում այս օրը՝ թվականը ամրագրվեց որպես Մարտի 8։ 1975 թ. ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց այդ օրը որպես Կանանց միջազգային օր։
ՄԱՐՏԻ 8-Ի ԱՅՍՕՐՎԱ ԻՄԱՍՏԸ
Այս օրը հիշեցնում է կանանց անցած դժվար ճանապարհը, հավասարության համար շարունակվող պայքարը և կանանց ներդրումը հասարակության բոլոր ոլորտներում։ Սա ոչ միայն տոն է, այլ պատմություն, պայքար և իրավունքների պահանջի օր։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր կանայք Հայաստանում հաճախ ստանում են ավելի ցածր վարձատվություն նույն աշխատանքի դիմաց, կրում են աշխատանքի, տան և խնամքի կրկնակի բեռ, բախվում են բռնության և սոցիալական անպաշտպանության, ինչպես նաև սահմանափակ մասնակցություն ունեն որոշումների կայացման մեջ։ Պայքարը շարունակվում է նաև այսօր։
ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մենք պահանջում ենք հավասար աշխատավարձ, աշխատանքային իրավունքների պաշտպանություն, մայրության և ծննդաբերության սոցիալական լիարժեք պաշտպանություն, բոլորի համար հասանելի առողջապահություն, բռնության դեմ իրական պաշտպանություն և կանանց քաղաքական ու հասարակական մասնակցության աճ։
ՀԱՅ ԿԻՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱԳԱՆ
Հայ կնոջ սոցիալական պաշտպանվածությունը, աշխատանքի և մայրության իրավունքների ապահովումը միայն սոցիալական արդարության հարց չէ։ Դա ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի անվտանգության համար։
Կնոջ կայուն սոցիալական դիրքը նպաստում է ընտանիքների կայունությանը, երեխաների առողջ դաստիարակությանը, ժողովրդագրական կայունությանը և կրթված ու սոցիալապես պաշտպանված սերնդի ձևավորմանը։ Ժողովրդագրական աճը և առողջ ընտանիքը երկրի անվտանգության կարևոր բաղադրիչներ են։ Կնոջ արժանապատիվ կյանքը պետության կայունության հիմքն է։
Կանանց իրավունքները սոցիալական արդարության պայքարի անբաժան մաս են։ Շահումյան կազմակերպությունը հանդես է գալիս կանանց իրավունքների երաշխավորման, սոցիալական պաշտպանության ուժեղացման և կանանց պաշտպանության հատուկ քաղաքականության համար։ Կազմակերպության ներքո ստեղծվող Կանանց բաժինը կդառնա հայ կանանց իրավական, սոցիալական և քաղաքական պաշտպանության հարթակ։
ԿՈՉ
Կանայք, միացե՛ք միասնական պայքարին։ Միացե՛ք Շահումյան կազմակերպությանը՝ պաշտպանելու ձեր իրավունքների համար։
Կանանց ազատագրումը ժողովրդի ազատագրումն է։
Կեցցե Մարտի 8-ը։ Կեցցե հավասարության և արդարության համար պայքարող հայ կանայք։ Շահումյան կազմակերպության կա
