Այսինքն՝ հարցը միայն «ո՞վ է քվեարկում» չէ, այլ նաև՝ «ո՞վ և ինչպե՞ս է ձևավորում այն տեղեկատվական միջավայրը, որի պայմաններում մարդը կատարում է իր ընտրությունը»։
Փողը վերածվում տեղեկատվության, գովազդի և հասարակական կարծիքի ձևավորմանը։
2024 թվականի ընտրական ցիկլում միայն նախագահական թեկնածուները հավաքել էին մոտ 2 միլիարդ դոլար, իսկ քաղաքական գործողությունների կոմիտեները՝ ավելի քան 15 միլիարդ դոլար։
2024-ի ընտրություններից առաջ ․ հարցվածների
35%-ը հեռուստատեսությունն էր նշում որպես հիմնական աղբյուր,
21%-ը՝ լրատվական կայքերն ու հավելվածները, իսկ
20%-ը՝ սոցիալական ցանցերը։
մի քանի այլ ուժեր էլ կային։
Ամենանշանավորները՝
• Կանաչների կուսակցություն (Green Party) — Ջիլ Սթեյն։ Ստացավ մոտ 869 հազար ձայն՝ 0.56%։
• Լիբերտարիան կուսակցություն (Libertarian Party) — Չեյզ Օլիվեր։ Ստացավ մոտ 650 հազար ձայն՝ 0.42%։
• Ազատության և Սոցիալիզմի կուսակցություն
• Party for Socialism and Liberation (PSL) — Կլաուդիա դե լա Կրուզ։ Ստացավ մոտ 168 հազար ձայն՝ 0.11%։
• Անկախ թեկնածուներ Քորնել Ուեսթ — Ռոբերտ Քենեդի կրտսեր
«Ինչո՞ւ մարդիկ ընտրում են ոչ թե իրենց, այլ ուրիշների շահերը ներկայացնող կուսակցություններին»
Ինչու փոքր կուսակցությունները դժվարությամբ են հաղթում
1. Ճանաչելիության պակաս – մարդիկ հիմնականում ամեն օր լսում են երկու խոշոր կուսակցությունների մասին։ Փոքր կուսակցությունը կարող է ունենալ լավ ծրագիր, բայց եթե դրա մասին քչերը գիտեն, դա մեծ խնդիր է։
2. Փողի պակաս – քիչ ֆինանսական միջոցներ նշանակում են քիչ գովազդ, քիչ հանրահավաքներ, քիչ քարոզչական նյութեր և սահմանափակ մեդիա ներկայություն։
3. «Ձայնս չի կորչի՞» մտածելակերպը – ընտրողը կարող է համակրել փոքր կուսակցությանը, բայց մտածել. «Նրանք միևնույն է չեն հաղթելու, ավելի լավ է ընտրեմ այն թեկնածուին, ով կարող է հաղթել»։ Քաղաքագիտության մեջ սա հաճախ կոչվում է ռազմավարական քվեարկություն։
4. Երկու կուսակցությունների շուրջ ձևավորված համակարգ – երբ երկար ժամանակ հիմնական պայքարը երկու խոշոր ուժերի միջև է, ընտրողը սովորում է քաղաքականությունը տեսնել այդ երկու ընտրության շրջանակում։
5. Մեդիայի ուշադրություն – մեծ կուսակցությունների թեկնածուներն ավելի շատ են հայտնվում լրատվամիջոցներում, բանավեճերում և սոցիալական ցանցերում։ Սա ստեղծում է «կարևոր թեկնածուի» տպավորություն։
6. Կազմակերպվածության պակաս – մեծ կուսակցություններն ունեն տեղական կառույցներ, ակտիվիստներ, ֆինանսավորողներ և ընտրական մեծ մեքենա։ Փոքր կուսակցությանը նման համակարգ ստեղծելը շատ դժվար է։
7.
Մարդը կարող է ընտրել ոչ թե այն կուսակցությանը, որի ծրագիրն ամենաշատն է համապատասխանում իր շահերին, այլ այն կուսակցությանը, որը համարում է հաղթելու ունակ։
Այսինքն՝ ընտրություններում գործում է ոչ միայն «ո՞ւմ եմ ուզում ընտրել», այլև՝ «ո՞վ կարող է հաղթել» մտածելակերպը։
Իսկ երբ այդ «հաղթելու կարողությունը» մեծապես ձևավորվում է փողի, լրատվամիջոցների, գովազդի և քաղաքական կազմակերպվածության միջոցով, առաջանում է բարձրացրած գլխավոր հարցը.
Արդյո՞ք ընտրողն ամբողջությամբ ազատ է ընտրում, թե՞ նրա ընտրության հնարավոր շրջանակն արդեն նախապես ձևավորված է։
Այսպիսով Դեմոկրատիկ ընտրությունները այնքան էլ դեմոկրատիկ չեն, Դա փողի ազդեցության ներքո ըն տրություններ են։
Կա ուրիշ մեթոդ՝ Այո՝ Ուղղակի ընտրություններ են՝ Հասարակության տարբեր միավորների ու թաղային խորհուրդների ներկայացուցիչների ընտրությունները, որոնք կհանդիսանան որպես Ազգային Ժողով կամ Խորհրդարան։
