ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Ով զրկված է տնտեսական անկախությունից, չի կարող երկար պահպանել քաղաքական ինքնուրույնությունը։
Տնտեսական կախվածությունը վաղ թե ուշ վերածվում է նաև քաղաքական կախվածության։
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է՝ մեր պետականության անցած ճանապարհը գնահատելու և Հայաստանի ապագայի մասին մտածելու օր։
Անկախությունը միայն քաղաքական ինքնիշխանություն չէ։ Հզոր և ամուր անկախ պետությունը պետք է կարողանա ինքնուրույն որոշել իր զարգացման ուղղությունները, պաշտպանել իր անվտանգությունը և ապահովել իր ժողովրդի արժանապատիվ ապագան։
Հայաստանի անկախության հիմքը պետք է լինի տնտեսական, արդյունաբերական, էներգետիկ, ֆինանսական, գիտատեխնոլոգիական և ռազմական ինքնուրույնությունը, ինչպես նաև սեփական ռազմավարական ներուժի արդյունավետ օգտագործումը։
Հզոր Հայաստանը՝ հզոր տնտեսությամբ, ազգային արդյունաբերությամբ, զարգացած գիտությամբ, էներգետիկ ու ֆինանսական անվտանգությամբ և ժամանակակից պաշտպանունակությամբ։
Անկախություն՝ սեփական ուժերի վրա հիմնված պետություն։
Ով զրկված է տնտեսական անկախությունից, չի կարող երկար պահպանել քաղաքական ինքնուրույնությունը։
Տնտեսական կախվածությունը վաղ թե ուշ վերածվում է նաև քաղաքական կախվածության։
Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։
Թող Հայաստանի անկախությունը լինի ամուր, ինքնիշխան և հզոր։
ՇԱՀՈՒՄՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեվան 21 Սեպտեմբեր 2026
