Պետությունը չպետք է տնտեսությունից դուրս գա և ամբողջ տնտեսությունը թողնի շուկայի տրամաբանությանը
Անգլիայի օրինակով կաշխատենք պարզաբանել այս հարցը Հայաստանի համար
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945-ից սկսած, Լեյբորիստական կառավարությունը պետական վերահսկողության տակ վերցրեց մի շարք ռազմավարական ոլորտներ՝ ածխի արդյունաբերությունը, երկաթուղիները, էներգետիկան, պողպատը և այլ ոլորտներ։ 1946 թվականին ազգայնացվեց նաև Անգլիայի բանկը։ Իսկ 1948-ին ստեղծվեց Ազգային առողջապահական ծառայությունը, որը բուժօգնությունը հասանելի դարձրեց բնակչությանը՝ պետական ֆինանսավորմամբ։
Այսինքն՝ կապիտալիստական երկիրը սկսեց օգտագործել սոցիալական և հանրային տնտեսության մեխանիզմներ։
Եվ այստեղ կարևոր դաս կա։
Շուկան ինքնուրույն չի լուծում հասարակության բոլոր խնդիրները։
Այս պատճառով էլ պետությունը կարող է միջամտել՝ հասարակական շահը պաշտպանելու համար։
Բայց սա միայն պատմություն չէ։
1970-ականներին Մեծ Բրիտանիայում արհմիությունները և պետությունը բանակցում էին աշխատավարձերի, գների և եկամուտների քաղաքականության շուրջ։ Այդ շրջանը նաև լուրջ հակամարտությունների և տնտեսական ճգնաժամերի ժամանակաշրջան էր, այսինքն՝ պետական միջամտությունը ինքնին բոլոր խնդիրների լուծումը չէր։
Ուրեմն խնդիրը ոչ թե այն է, որ «ամեն ինչ պետք է պետականացնել»։
Խնդիրը շատ ավելի պարզ է.
Հայաստանի համար սա կարևոր հարց է։
Ինչո՞ւ պետությունը չպետք է ունենա ավելի մեծ դեր ռազմավարական արդյունաբերության զարգացման գործում։
Ինչո՞ւ պետությունը չպետք է ստեղծի աշխատատեղեր այն ոլորտներում, որտեղ մասնավոր կապիտալը բավարար ներդրում չի անում։
Եվ ամենակարևորը՝
տնտեսությունը ո՞ւմ համար ենք կառուցում։
Մի քանի խոշոր սեփականատերերի շահույթի՞, թե՞ հասարակության մեծամասնության արժանապատիվ կյանքի համար։
Տրամաբանությունից ելնելով առաջարկում ենք ոչ թե վերացնել շուկան, այլ սահմանափակել շուկայի իշխանությունը այնտեղ, որտեղ հասարակական շահն ավելի կարևոր է։
Հայաստանը կարող է ուսումնասիրել Սկանդինավական երկրների, Անգլիայի և այլ երկրների փորձը՝ ստեղծելով ուժեղ պետական սոցիալական քաղաքականություն, հանրային ծառայություններ, աշխատավորների պաշտպանություն, ռազմավարական ոլորտներում պետական մասնակցություն և մասնավոր հատվածի վերահսկում՝ հասարակական շահի տեսանկյունից։ Օրինակ Ջրի, Գազի, էներգիայի մատակարարումը, Օդանավակայանը, երկաթուղիները, հանքերի արտադրությունը և այլն։
Եթե պետությունը ուզում է ժողովրդական լինել և հաշվետու ժողովրդին, այն կարող է դառնալ ոչ թե հարուստների, այլ հասարակության մեծամասնության պաշտպանության գործիք։
Եվ հենց այստեղ է սկսվում իրական բանավեճը Հայաստանի ապագա տնտեսության մասին։
Պետությո՞ւնը պետք է ծառայի շուկային, թե՞ հասարակությանը։
Ո՞ւմ համար է աշխատում տնտեսությունը։
Մի քանի խոշոր սեփականատերերի և ֆինանսական կապիտալի շահույթի՞, թե՞ հասարակության մեծամասնության։
Շուկան կարող է գոյություն ունենալ, բայց այն պետք է սահմանափակվի այնտեղ, որտեղ վտանգվում է հասարակական շահը»։
Ի՞նչ կարող է անել Հայաստանը։
Կարելի է քննարկել պետության ավելի ակտիվ մասնակցությունը ռազմավարական արդյունաբերության զարգացման գործում։
Կարելի է ուժեղացնել հանրային առողջապահությունը և կրթությունը։
Կարելի է պետական ներդրումներով ստեղծել աշխատատեղեր այն ոլորտներում, որտեղ մասնավոր կապիտալը բավարար ներդրում չի կատարում։
Կարելի է պաշտպանել աշխատավորների իրավունքները և ուժեղացնել արհմիությունների դերը։
Եվ միաժամանակ պահպանել մասնավոր ձեռնարկատիրությունը այնտեղ, որտեղ այն արդյունավետ է»։
«Սոցիալական պետությունը չի ստեղծվում մեկ օրում։
Այն ձևավորվում է քայլ առ քայլ՝ երբ հասարակությունը պահանջում է, իսկ պետությունը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել։
ինչպիսի՞ տնտեսություն ենք ուզում կառուցել, և ո՞ւմ պետք է այն ծառայի։
Եթե տնտեսությունը պետք է ծառայի մարդուն, ապա սոցիալական պետության գաղափարը պետք է դառնա մեր տնտեսական քննարկումների կարևոր մասը»։
