Շահումյան Հ․Կ․ կանանց բաժանմունքում ձևավորված մեկ այլ գեղեցիկ ավանդույթ է ամեն տարի ամռանը այցելել Հայաստանի պատմական և տեսարժան վայրերից մեկը։
Այս ավանդույթի գլխավոր նպատակն է ճանաչել ու արժևորել մեր հայրենիքի պատմությունը, մշակույթն ու ազգային ավանդույթները, ավելի մոտիկից բացահայտել մեր ժողովրդի անցած ճանապարհը և պահպանել պատմական հիշողությունը։
Այս այցելությունները մեզ համար պարզապես զբոսանքներ չեն։ Դրանք հնարավորություն են միասին սովորելու, ճանաչելու մեր մշակութային ժառանգությունը, հարստացնելու մեր գիտելիքները և մեր սերը հայրենիքի նկատմամբ։
Մենք համոզված ենք, որ սեփական պատմությունն ու մշակույթը ճանաչող մարդն ավելի խորն է գիտակցում իր պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ։ Այդ իսկ պատճառով այս գեղեցիկ ավանդույթը ցանկանում ենք շարունակել և փոխանցել նաև հաջորդ սերունդներին։
