2026 թվականի հունվարի 3-ին Վենեսուելայում տեղի ունեցած ռազմական հարձակումը և երկրի նախագահի առևանգումը Միացյալ Նահանգների կողմից գնահատում է Վենեսուելայի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականության գագաթնակետը։ Այդ ոտնձգությունների նպատակը Վենեսուելայում իշխանափոխությունն ու տիրապետումն է այդ երկրի հանքային հարստությանը Վենեսուելայի դեմ իրականացվող գործողությունների առանցքային շարժառիթներից մեկն է երկրի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ձգտումը։ Վենեսուելան տիրապետում է աշխարհի խոշորագույն նավթային պաշարներից մեկին, ինչպես նաև ունի զգալի բնական գազի և հանքային ռեսուրսներ։ Էներգետիկ ոլորտի ինքնուրույն կառավարումը և պետական վերահսկողության պահպանումը երկար տարիներ շարունակ հանդիսացել են արտաքին ճնշումների հիմնական թիրախ։ Վենեսուելան վարում է անկախ արտաքին քաղաքականություն՝ ուղղված բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը, և զարգացնում է գործընկերային հարաբերություններ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այս քաղաքական ուղղվածությունը հակասում է ԱՄՆ անվտանգության հայեցակարգին, որի շրջանակում Լատինական Ամերիկան դիտարկվում է որպես բացառիկ ազդեցության գոտի, իսկ այլ գլոբալ ուժերի ներկայությունը տարածաշրջանում՝ որպես սահմանափակման ենթակա գործոն։ Խիստ մտահոգիչ է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային հայտարարությունը՝ «մենք ենք իշխելու այդ երկրի վրա» (“we are gonna run the country”) արտահայտությունը, որը բացահայտ կերպով արտահայտում է այլ պետության նկատմամբ լիակատար վերահսկողության և տիրապետման հավակնությունը։ Նման հայտարարությունները կտրուկ հակասում են միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքներին՝ միաժամանակ բացահայտելով իրականացվող քաղաքականության իրական նպատակները։ Վենեսուելայի դեմ իրականացվող գործողությունները ներկայացվում են որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար։ Սակայն անգամ ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) պաշտոնական տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգներում բռնագրավված կոկաինի 0 տոկոսն է ծագում Վենեսուելայից։ Թմրամիջոցների հիմնական հոսքերը անցնում են այլ տարածաշրջանային ուղիներով, ինչը վկայում է, որ տվյալ գործողությունները չեն ուղղված թմրաբիզնեսի դեմ պայքարին, այլ քաղաքական միջամտության և իշխանափոխության փորձ են։ Միաբևեռ աշխարհի կառուցվածքի թուլացման պայմաններում միջազգային իրավունքի պահպանումը ձեռք է բերում առավել կարևոր նշանակություն։ Այս համատեքստում հատկանշական են եվրոպական կառույցների կոչերը՝ հարգել միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ԱՄՆ ներսում հնչող քննադատությունները, որոնց համաձայն՝ իրականացված գործողությունները չեն ստացել Սենատի կողմից պահանջվող իրավական լիազորությունը։ Միևնույն ժամանակ, նման ուժային և վերահսկողական մոտեցումները լուրջ մտահոգություն են առաջացնում նաև փոքր և միջին պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Հայաստանի անվտանգությունն ու միջազգային սուբյեկտիվությունը հիմնված են միջազգային իրավունքի, պետական ինքնիշխանության և պետությունների հավասարության սկզբունքների վրա։ Այդ սկզբունքների խաթարումը մեծացնում է տարածաշրջանային ճնշումների, գործարքային լուծումների և արտաքին վերահսկողության ռիսկերը, հատկապես Հարավային Կովկասի արդեն իսկ զգայուն աշխարհաքաղաքական պայմաններում։ Շահումյան հասարակական կազմակերպությունը դատապարտում է ուժի կիրառումը, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտությունը և բնական ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերը՝ կոչ անելով առաջնորդվել միջազգային իրավունքի, ժողովուրդների ինքնիշխանության և խաղաղ համակեցության հիմնարար:
