110 տարի առաջ աշխարհն ականատեսն էր Հայոց Ցեղասպանության, որն անողոքաբար ու դաժանորեն, անմարդկային միջոցներով ծրագրեց ու իրականացրեց ժամանակի թուրքական կառավարությունը։ Այլևս այս փաստը իրական ու պատմական Հայաստանի և ողջ աշխարհի ամրագրված իրողություններից է։ Աշխարհի բազմաթիվ երկրներ հաստատագրել են Հայոց Մեծ Եղեռնի փաստը և շատերն էլ դատապարտել են այն։
Ժամանակին հայ հասարակությունը մեծ հույսեր էր կապում Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ։ Սակայն տեսանք, որ դա իրականանալուց հետո ոչ մի առաջընթաց չեղավ․ դեռ ավելին՝ հաստատվեց այն փաստը, որ մեծ տերությունները ցեղասպանության խաղաքարտը շահագործում են ըստ իրենց շահերի և ոչ թե ի օգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի։
Ինչպես Հրանդ Դինքն էր ասում. «Ցեղասպանության ճանաչումը ավելի շուտ հենց թուրք ժողովրդի պարտականությունն է՝ որպես իր երկրում տեղի ունեցած մի դաժան երևույթ, որին պետք է ճիշտ գնահատական ու փոխհատուցում տրվի կամ գոնե արժանապատիվ գնահատական տրվի դրան»։
Հայաստանի իշխանավորները խաղաղության համաձայնագրի թերթիկը ստանալու նպատակով բանակցում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Յուրաքանչյուր բանակցային փուլում կողմերը աշխատում են ունենալ դրական և ազդող խաղաքարտեր։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց խաղաքարտերը՝ հաղթանակը, ռազմական գերակայությունը և շատ երկրների հովանավորությունը, որը մեծ ֆակտոր է բանակցություններում։ Նրանք ունեն նաև ՆԱՏՕ-ի և Եվրոպական երկրների հովանավորչությունը, քանի, որ վերջիներիս շահերը ավելի շուտ համընկնում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին՝ նավթային ու այլ ռեսուրսների հետ կապված։ Այս բոլորի դիմաց Հայաստանը ունի Ամերիկայի և Եվրոպայի ու հատկապես Ֆրանսիայի՝ գեղեցիկ բարոյական խոստումները։ Հայաստանը անցյալում միշտ իր կողքին ունեցել է Ռուսաստանին՝ որպես երրորդ կողմ, սակայն այդ խաղաքարտը Հայաստանի իշխանավորները իրենց հակառուսական բնույթով ու քաղաքականությամբ կորցրեցին այն՝ Եվրոպայի ու Ամերիկայի հորդորով ու կեղծ խոստումներով։ Հայոց Ցեղասպանության հարցը կարող էր մի խաղաքարտ լիներ Հայաստանի ձեռքում, սակայն Հայաստանը, չունենալով երրորդ երկիր որպես երաշխավոր կամ դաշնակից, ստիպված է ենթարկվելու Թուրքիայի ու Ադրբեջանի թելադրանքներին, որոնց շարանում է հայտնվել Հայոց Ցեղասպանության իրողության անտեսումը՝ տարբեր տակտիկաներ գործադրեով։
Մեր կարծիքով, եթե նույնիսկ հայ ժողովուրդը կամ պետությունը անտեսի Հայոց Ցեղասպանությունը կամ իր անցյալի պատմությունը, Թուրքիան չի հրաժարվելու պանթուրքիստական իր մոտեցումներից ու այն մտադրությունից, որ Հայաստանը արգելք է պանթուրքիստական նպատակների իրականացման ճանապարհին ու ամեն գնով կհետապնդի տիրանալ Զանգեզուրին կամ Զանգեզուրի միջանցքին։ Եթե մինչ օրս չի իրականացրել այդ նպատակը՝ միայն ի շնորհիվ Ռուսասական և Իրանական ֆակտորների։ Հայաստանը դժբախտաբար միայնակ չի կարող զսպող ուժ հանդիսանա պանթուրքիստական այդ նկրտումների դեմ։ Այդ իսկ պատճառով կարիք ունի մի երրորդ ուժի։ Ներկայիս իշխանությունը իր հակառուսական բնույթից ելնելով պատճառ դարձավ, որ Հայաստանը կորցնի Արցախը և իր տարածքի մի մասը և անընդհատ զիճումների գնա Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Նրանք փորձեցին դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և Ռուսաստանը փոխարինեն Եվրոպայով կամ Ամերիկայով, նրանց համցրած կուտն էլ կերան, և հույսով ենք զգացած լինեն, որ Եվրոպայի համար Հայաստանը Ռուսաստանի չափ կարևոր չէ և երբեք նրանք չեն ցանկացել ու չեն ցանկանալու ռազմական պաշտպանություն ցուցաբերել Հայաստանին ու միայն շռայլում են գեղեցիկ խոսքեր ու խոստումներ, որը բավարարում է իշխանության մի մասին, մեր երկրի արևմտամետներին ու ազգայնամոլներին։
Եթե ներկայիս իշխանությունը հասկացել է վերոհիշյալ իրականությունը, ստիպված է լինելու, անկախ նրանից, թե Ռուսաստանին համարում է դավաճան, կայսրություն և այլն, դիմի Ռուսաստանին ու վերականգնի դաշնակցային հարաբերությունը նրա հետ։
Հույսով ներկայիս իշխանության նկատմամբ՝ 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրություններում հաղթանակ կտանի երկրի առաջադեմ չորորդ ուժերերի դաշինքը, որը ոչ անցյալի և ոչ էլ ներկա իշխանավորների հետ կապ չունի։
Հյաստանի Շահումյան Կազմակերպություն, 24/04/2025
