(ՄԱՍ 3)
ՍԻՐԻԱՅԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՒ ԻՐԱՆԸ
Ռուսաստանը, Թուրքիան և Սիրիայի նոր իշխանավորները համաձայնության են եկել Լազեղիե նավահանգիստները թողնել ռուսների ձեռքը, որտեղ Թարթուսը իսկականն է, որը Ռուսաստանի ծովային ռազմաբազան է համարվում, իսկ Համիմիմում նրա օդային ռազմաբազան է, որ Ռուսաստանը այն կառուցելու համար մեծ ծախս է արել, ներսում ունեն ռազմական մեծ կառույցներ։
Ռուսաստանը մտադիր է ամեն գնով իր ռազմաբազանները պահպանի այդտեղ։ Սա ճիշտ որոշում է՝ ըստ տարբեր մեկնաբաններրի, որովհետև հայտնի չէ Սիրիայի ապագան ոնց է լինելու և Ռուսաստանը ուզում է իր համար մի ոտքի տեղ ունենալ։
Ռուսաստանը մեծ հավանականությամբ մի զորք է պահելու այնտեղ՝ նավահանգիստներում և երկու ռազմական կենտրոններում՝ ապագա ծրագրերի համար։
Դրական կողմն այն է, որ Սիրաիայի ժողովուրդը՝ Բաշար Ասադի ժամանակ ապստամբները բացասական կամ հակառուսական տենդենցներ կամ հակումներ չեն ունեցել և չի եղել մի անգամ, որ Ռուսաստանի դրոշ վառեն։ Բուն պատերազմի ընթացքում Ռուսական ռազմամեքենաները և տեխնիկան հանգիստ և առանց որևէ խոչընդոտի կամ բախումների տեղափոխվում էր և ոչ ոք նրանց հետ գործ չուներ։
Երբ Իսրայելը ռմբակոծում էր Սիրիայի ռազմաբազաները, նրանք խուսափեցին ռմբակոծել Թարթուսում գտնվող Ռուսական ծովային նավահանգիստը, այդ ընթացքում ռուսական ոչ մի նավ այդ տարածքում չկար, կարծես նախքան ռմբակոծությունը հարմար և ապահով տեղ էին տեղափոխվել, որպեսզի չվնասվեն։ Պարզվում է, որ Իսրայելը համադրել էր իր հարձակումները Ռուսաստանի հետ և չի ցանկանում Ռուսաստանի հետ նոր ճակատ բացել կամ բախումների մեջ մտնել։ Ռուսական ծովային ուժերը ռազմավարժության պատրվակով հեռացել էին ու կրկին վերադարձել են, արդեն զորք ունի այդտեղ՝ իր շահերը պաշտպանելու համար։ Հարկ է նշել, որ այս ուժերը ռուսներին հարկավոր են Աֆրիկյան երկրների վրա ազդեցություն գործելու նպատակով։
Դեպքերից մեկ շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարը Սիրիայում է եղել և երբեք չէր պատկերացնում, որ դեպքերը այսքան արագ կզարգանան։ Այս կապակցությամբ ԻԻ Հանրապետության արտգործնախարար Արաղչին ասում է ․ «Դեպքերի արագ զարգացումը կախված էր Սիրիայի բանակի ետ քաշվելու հետ, ամեն ինչի մասին տեղեկություններ կար ու փոխանցվել էր Սիրիային, այնինչ Սիրիայի բանակը չդիմադրեց ու շուտ բեմը դատարկեց, ավելի շուտ հոգեբանական երևույթ է եղել և մի գուցե ուրիշ հարցեր էլ գոյություն են ունեցել։ Սակայն ոչ ոք սրան չէր հավատում։ Մենք Կատարի Դոհեում Աստանեի համաժողովն ունեինք, երեք երկրների արտգործնախարարները մասնակցում էին, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի։ Իրաքի, Սաուդիական Արաբիայի, Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարները երբ իմացան նման համաժողովի մասին և արագ իրենց հասցրին Դոհե։ Նախատեսված չեր, որ նրանք էլ պետք է մասնակից լինեին։ Մեզանից պահանջեցին մի ընդհանուր ժողով գումարել «Աստանեի» համաժողովի երկրների միջև և այդ հինգ երկրներն էլ մասնակցեն՝ Իրաքը, Սաուդիակա Արաբիան, Հորդանանը և Եգիպտոսը։ Կատարն էլ, որպես հյուրընկալող երկիր, այդտեղ ներկա էր և մենք՝ երեք երկրներս։ Դեկտեմբերի 8-ին ունեցանք այդ 8 երկրների համաժողովը։ Բոլորը մտահոգված էին Սիրիայի դեպքերով և անհանգիստ էին, որ Սիրիայի փլուզումը ինչպիսի բացասական հետևանքներ կարող էր ունենալ տարածաշրջանի վրա։ Նրանք մտահոգված էին, որ հանկարծ Սիրիայում ներքին պատերազմ չլինի, հանկարծ չփլուզվեն ու ոչնչանան պետական բոլոր կառույցները և անիշխանություն չլինի, հանկարծ Սիրիան չբաժանվի մի քանի մասերի, հանկարծ ահաբեկիչների կենտրոն չդառնա ու դաեշը կրկին չվերադառնա այնտեղ։ Անցուդարձերի արագ զարգացումը բոլորին անակնկալի էր բերել։ Այդ 8 երկրները պահանջում էին, որ բանակցություններ տեղի ունենա Սիրիայի պետության ու ընդդիմադիրների միջև, սակայն զարգացումները այնքան արագ էին, որ ընթացք չտրվեց ու դա տեղի չունեցավ։ Մենք տեղյակ էինք այդ դավադրությունից, որ ընթանում էր, և գիտեինք, թե ինչ քանակությամբ զորք է բերվել և ինչպիսի պատրաստություններ են անցել ու կազմակերպվել այդ զորքերը։ Բոլոր այդ տեղեկությունները փոխանցվել էր Սիրիայի իշխանությանը։ Սիրիայի բանակը հատուկ զորաբաժին էր ուղարկել Էդլեբի շրջան։ Սակայն բանակը բավարար դրդապատճառ չուներ կռվելու։ Ասադի համար էլ կարծես անհավատալի էր իր բանակի նահանջը։ Դոհեում մի բանաձև է հրատարակվել, որտեղ մտահոգություններ են արտացոլում Սիրիայի հարցի կապակցությամբ։ Որոշ տվյալների հիման վրա՝ բախումների տարածման հնարավորություն կա ողջ տարածաշրջանում, ոչ միայն Իրաքում, այլ տարածաշրջանի մյուս երկրներում։ Այս կանխատեսումները ինչ որ տոկոսով իրական են և պետք է զգուշ լինենք։ Մենք հետևելու ենք, թե ինչ է պատահում Սիրիայում։ Այժմ զինված ուժերն են այնտեղ տեղավորվել ու հաստատվել, բայց Սիրիայում տարբեր ազգեր ու քաղաքական ուժեր կան։ Սիրիայի ամեն մի կետը մի ուժի հսկողության ներքո է գտնվում։ Մենք կողմ ենք լինելու, որ նրանք մի համաձայնության հասնեն ու ղեկավարեն Սիրիան։ Մենք կպաշտպանենք նման համաձայնագիրը, իհարկե, դրա ձեռք բերումը այնքան էլ հեշտ չի լինելու։ Հնարավոր է որոշ երկրների միջոցով դրդումներ լինեն, տարածաշրջանի երկրների միջև հակասությունները սրելու համար, որը բարդ իրավիճակ կստեղծի»։ (Նրա միտքը Թուրքիան է)։
Վերջապես 13-ամյա սիրիական ընդդիմության քարոզարշավի նպատակը իրականում Իրանի դեմ է։ Սիրիան միայն վերջին խոչընդոտն էր Թեհրան տանող ճանապարհին։ Իրանին ջախջախելով՝ Իսրայելը կհասնի իր «բարձունքին» մերձավոր արևելքում, և ձեռք կբերի այդ տարածաշրջանի միակ ուժեղ հեգեմոնիա ունեցող երկրի համբավ։
Իրանցիներն էլ ուզում էին, որ Սիրիայի «Զեյնաբ» շիիթների Մարգարեի հոգևոր կենտրոնը լինի իրենց հսկողության ներքո, որին անվանում են նաև Զեյնաբիե կամ Սեյեդ Զեյնաբ, որը գտնվում է Դամասկոսի հարավային մասում։ Իրանը ասել էր՝ Սիրիայի այս մասը թողեք մեզ համար մնա, Թուրքերը մերժել էին նրանց և հարձակվել նաև դրա վրա, որտեղ բռնկվեց հրդեհ ու թալան։ Սա մուսուլման Շիիթների հոգևոր կենտրոններից է։ Մեծ մասամբ անվնաս է մնացել այն և թողնում են, որ մուսուլման շիիթները օգտագործելն։ Իրանի համար դրականն այն կարող է համարվել, որ Զեյնաբիե կրոնական վայրը չի քանդվել ու իրանցիները կարող են գնալգալ այնտեղ։
Չնայած Ռուսաստանը՝ Իրանի համեմատ ավելի մեծ դերակատարություն է ունեցել Սիրիայի պատերազմում Ասադին պաշտպանելու գործում, սակայն կարողացավ իր դեմքը պահել և իր ոտքի տեղն ունենալ այնտեղ, ինչը չհաջողվեց Իրանին, իսկ հակաիրանական մոտիվները ուժեղ են սիրիացի ժողովրդի մեծ մասի շրջանում։ Իրանը սխալ մոտեցումներ է ունեցել հանրային հարաբերություններում, ռազմական և ստրատեգիական ու տակտիկական բնագավառներում։
Իրանական ուժերը ամբողջովին դուրս են եկել սիրիայից՝ այդ փաստը ընդունել է Իրանի Կորպուսի ղեկավարը։ Նա ասել է, ինչ էլ որ պատահի, իրանը որևէ շահ չի ունենալու ապագա Սիրիայում։ Դեկտեմբերի 19-ին 4000 իրանական ուժեր Ռուսաստանի օդանավներով դուրս եկան Սիրիայից ու տեղափոխվեցին Թեհրան։
Թել Ավիվի և Վաշինգտոնի համար կարևոր է ունենալ վարձակալված և վստահված բանակ, որը պատրաստ կլինի Իրանի դեմ առաջիկա պատերազմում իրենց հրամանները կատարելու։ Ահա թե ինչու ԱՄՆ-ն և Թուրքիան օգտագործում են «պայմանագրային» զինվորներ, որոնք բարձր աշխատավարձ ստանալու դիմաց պատրաստ են անել ամեն ինչ, որ իրենց հրահանգում են: Թահրիր ալ-Շամը իր ծառայությունների համար գումար է ստանում։ Այդ ծառայություններից են Իրանի և Հեզբոլլահի վրա հարձակումները: Այսպիսով, այս երևույթը նոր փորձ չէ նոր իշխանություն ձևավորելու ուղղությամբ։ «Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը նվազագույն հետաքրքրություն կամ փորձ չունի պետություն կառավարելու համար։ Սիրիան միայն օպերատիվ բազա է Իրանի և Հեզբոլլահի վրա հարձակվելու համար։
Իրանի առաջնորդ Խամենեին 2024 թվականի դեկտեմբերի 11-ի իր ելույթում, որ թողարկվեց Իրանի հանրային հեռուստատեսությամբ, հայտարարեց ․ «Մենք ուզում էինք Սիրիային օգնել, սակայն Իսրայելը և Ամերիկան բոլոր ճանապարհները փակել էին», մինչդեռ իրանական որոշ պաշտոնյաններ ասում էին ․ «որովհետև Բաշար Ասադը մեր շահերը չէր պաշտպանում և չեր թողնում մենք ներկա լինեինք Սիրիայում, չմասնակցեցինք այս պատերազմին»։ Միևնույն ժամանակ ամերիկյան ռազմաօդանավերը Սիրիայում էին ու զգուշացրել էին Իրանին, որ եթե ուժ բերի Սիրիա կռմբակոծեն նրանց։
Իրանի ԱԳ նախարար Արաղչին ասում է, որ «նախքան այս անցուդարձերը Ասադի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ Սիրիայի բանակի դրդապատճառները և հոգեկանը լավ չէ և պետք է զբաղվի դրանով և դա Ասադի գործն էր։ Ավելի շատ պետք է հանդուրժեին իրենց ժողովրդին, այն ինչ իշխանություններին պաշտպանում կամ պահպանում է ժողովուրդն է»։
