ԽՈՍՔ ԱՂՋԿԱՍ ՀԵՏ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՅԱՆԻՍ ՎԱՐՈՖԱՔԻՍ, ԵՐԵՎԱՆ 2021 Թ․ Մաս 1ԳԼՈՒԽ
Ինչու Այսքան ԱնհավասարությունԲոլոր նորածինները մերկ են ծնվում, սակայն շուտով որոշները հագնում են թանկագին հագուստներ, որոնք գնվում են ամենալավ խանութներից, իսկ մեծամասնությունը հին հագուստներ են հագնում: Երբ որ մի քիչ մեծանում են , որոշները պահանջում են՝ իրենց համար ամենավերջին այֆոնը նվեր բերեն կամ գնեն, մինչդեռ ուրիշները երազում են, գոնե չծակված կոշիկներով դպրոց գնալ: Մեր աշխարհը բնորոշվում է նման անհավասարություններով: Թվում է, թե փոքր տարիքից դու տեղյակ ես նման հարցերից: Աշխարհի երեխաների մեծ մասը այն դպրոցը, որ քեզ ուղարկել ենք, չեն կարող գնալ: Հաճախ հարցնում են. «ինչո՞ւ այսքան անհավասարություն, արդյոք մարդը այսքան հիմա՞ր է»: Իմ պատասխանը քեզ համար և նույնիսկ ինձ համար համոզիչ չէր: Ուրեմն թող ուրիշ ջանք գործադրեմ այս ուղղությամբ՝ այս անգամ առաջ քաշելով ուրիշ մի հարց:Ինչո՞ւ Ավստրալիայի Բնիկները Չհարձակվեցին Անգլիայի Վրա Ավստրալիայում քո կյանքը և աճը պատճառ է դարձել, որ քո ուսուցիչները մեծ թվով առարկաներ ու ժամեր են տրամադրում քո և քո դասընկերների գիտակցության վրա: Կարելի է խոսել այն մեծ անարդարությունների մասին, որ Ավստրալիայի սպիտակամոթները թույլ են տվել բնիկ ժողովրդի հանդեպ այս երկրում ոտնահարել են այն հարուստ մշակույթը, որը ունեցել է բնիկ ժողովուրդը, այն ահեղ աղքատությունը, որը տանջել է բնիկներին, ու որի հետևանքով դեռ տանջվում են նրանք: Արդյոք մինչև հիմա ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչու բրիտանացիներն են գրավել Ավստրալիան և գրավել են բնիկների ապրելավայրերը և երկիրը և այս ընթացքում համարյա թե դուրս են արել իրենց երկրից: Ինչո՞ւ սրա հակառակը չկատարվեց, ինչո՞ւ ավստրալացի բնիկ մարտիկները չգնացին դեպի Լոնդոն և որևէ անգլիացու, որ կհամարձակվեր դիմադրել, սպանեին, մասնավորապես սպանեին նրանց թագուհուն: Վստահ եմ՝ դպրոցների ուսուցիչներից ոչ մեկը չի համարձակվի նման մի հարց առաջ քաշել: Սակայն սա կարևոր հարց է, և եթե ճշգրիտ նրան չպատասխանենք, կուրորեն կնդունենք, որ եվրոպացիները ավելի ուշիմ և կարող են, վստահ շահագործողների տեսակետներն էլ այն ժամանակ հենց սա է եղել: Ավստրալացի բնիկները բարի և ավելի լավ մարդիկ են եղել ու այդ պատճառով իրենք վայրի շահագործման չեն դիմել: Շուկան Մի Բան Է Եվ Տնտեսությունը Ուրիշ Մի ԲանԱրևմտյան ապահով փուչիկում, որի մեջ դու մեծանում ես, մեծերի մեծ մասը քեզ կասեն, որ աղքատ երկրները իրենց թույլ տնտեսության պատճառով են աղքատ, որը հայտնի չէ ի՞նչ է նշանակում: Նրանք՝ աղքատ երկրների բնակիչները, նույնպես կասեն՝ աղքատ են, որովհետև ոչ մի բան չունեն վաճառելու համար, այսինքն՝ ոչ մի բան չունեն շուկային ներկայացնելու համար: Այդ իսկ պատճառով որոշել եմ քեզ հետ խոսել «տնտեսություն» կոչվածի մասին: Քո և իմ աշխարհում բոլոր այն վեճերը թե ինչո՞ւ որոշները աղքատ են ու որոշներն էլ զզվելի ձևով հարուստ, կամ ինչո՞ւ է մարդը ոչնչացնում մեր մոլորակը, կապված են այն բանի հետ, որը կոչվում է տնտեսություն: Տնտեսությունը կապված է մի ուրիշ բանի հետ, որը կոչվում է շուկա: Եթե ուզում ես մարդկության ապագայի վրա որևէ ազդեցություն թողնել, չես կարող խուսափել այս երկու բաներից: Թող սկսեմ մի սխալից, որը շատերն են թույլ տալիս, նրանք կարծում են, որ շուկան ու տնտեսությունը նույն բանն են, սակայն այդպես չէ: Ի՞նչ է շուկան փոխադրման տեղ, սուպերմարկետ, փողի դիմաց կարի մեքենա գնել, աշխատողը իր աշխատանքի դիմաց ստացած գումարը փոխում է այն բանի հետ, որ ինքն է ուզում: Փողի հայտնաբերումից առաջ փոխանակումները ուղղակի էի կատարվում, օրինակ՝ մեկ հատ բանանը փոխանակում էին մեկ կամ երկու հատ խնձորի հետ: Այսօր ինտերնետի առկայության դեպքում շուկան պարտադիր չէ՝ ֆիզիկական մի տեղ լինի: Պարզ է, որ մենք՝ մարդիկս, այն ժամանակվանից, երբ անտառում էինք ապրում, նախքան սնունդ պատրաստելու հմտություն ձեռք բերելը շուկա ենք ունեցել: Առաջին անգամ, երբ մեր նախահայրերից մեկը առաջարկեց բանանի դիմաց մի ուրիշ միրգ ստանալ, առաջացավ մի տեսակ շուկայական փոխանակում կամ հարաբերություն: Սակայն սա իրական տնտեսություն չէր: Տնտեսության առաջացման համար ուրիշ մի բան է անհրաժեշտ՝ ունակություն ունենալ ծառերից բանաններ հավաքելու կամ անասուներ որսալու կամ սնունդ պատրաստելու նպատակով միջոցներ ստեղծելու: Երկու Մեծ թռիչք. Խոսելու Ունակությունը և ԱվելցուկըԱվելի քան 82 հազար տարի առաջ, մեր նախահայրերը ձայնալարերի զարգացմամբ մեծ թռիչք ունեցան, մենք ձեռք բերեցինք խոսելու ունակություն: Դրանից 70 հազար տարի հետո (այսինքն՝ 12 հազար տարի առաջ) երկրորդ մեծ թռիչքը կամ զարգացումը տեղի ունեցավ, մեզ հաջողվեց հողի վրա վար ու ցանք անել: Խոսելու ունակություն ձեռք բերելը, սնունդ պատրաստելը և օգտվելը բոլոր այն բարիքներից, որ բնությունն է մեզ տրամադրում բնական ձևով (որս, ձուկ, պտուղներ և այլն) մի երևույթի առաջացման պատճառ դարձան, որը այսօր կոչում ենք տնտեսություն:Այսօր 12000 տարի անցել է այն ժամանակաշրջանից, երբ մարդը զբաղվեց հողագործությամբ: Շատ պատճառներ կան այդ պահը պատմական համարելու համար: Առաջին անգամ մարդը կարողացավ չհենվել միայն բնության բարիքների վրա, նա մեծ ջանքերի շնորհիվ կարողացավ բնությանը ստիպել, որ իր օգտագործման համար մի բան արտադրի: Արդյոք դա հպարտության հաճելի պա՞հ էր՝ ոչ մի կերպ: Միակ պատճառը, որ մարդուն ստիպեց վար ու ցանք անել, այն էր, որ նա սովից մահանում էր: Երբ մարդիկ խորամանկ ձևով որս էին կատարել և նրանց քանակը այնքան էր շատացել, որ ծառերի մրգերը անբավարար էին, անհրաժեշտությունը նրանց ստիպեց, որ օգտագործեն հողի վրա սննդի մշակման տարբեր եղանակներ:Բոլոր տեխնոլոգիական հեղափոխությունների նման մարդիկ այս հեղափոխությունն էլ գիտակցաբար և նախօրոք որոշումով չսկսեցին: Որտեղ որ կարող էին, դրանից խուսափեցին, օրինակ՝ Ավստրալիայում, որտեղ բնությունը բավարար սնունդ էր ապահովում: Հողագործության շնորհիվ այն ժամանակ մարդիկ հարատևեցին, որովհետև առանց դրա կմահանային: Փորձելու, դիտելու և սխալվելու եղանակով ձեռք բերվեց տեխնոլոգիա, որի միջոցով հողագործությունը զարգացավ, և ավելի շատ բերք ձեռք բերվեց: Այս պրոցեսի ընթացքում, երբ միաժամանակ սնունդ պատրաստելու միջոցներն էին զարգացնում, մարդկային հասարակությունը խիստ փոփոխության ենթարկվեց: Առաջին անգամ գյու-ղատնտեսական արտադրությունը հիմք հանդիսացավ իրական տնտեսության ստեղծման համար: Ի՞նչ է ավելցուկը: Սկզբնական շրջանում ավելցուկը հասարակ ձևով նշանակում էր այն արտադրությունը, որը մեր սնվելուց և որպես սերմ պահելուց հետո մնում էր: Ուրիշ խոսքով՝ ավելցուկն այն հավելյալ մասն է, որը կուտակվում է ու հնարավորություն է տալիս ապագայում օգտագործել: Օրինակ, ցորենը, որը պահվում է նեղ օրերի համար (փոթորիկից ունեցվածքը կորցնելու դեպքում) կամ հաջորդ տարվան ավելի շատ բերք ունենալու նպատակով: Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք երկու կետի վրա, առաջինը՝ որսորդությունը, ձկնորսությունը, մրգերի ու բանջարեղենի հավաքելը, որոնք բնականորեն են աճում, երբեք ավելցուկ չեն առաջացնի՝ որքան էլ որսորդը կամ ձկնորսը հմուտ լինի: Հակառակ ցորենի, ձավարեղենի, եգիպտացորենի, բրնձի և գարու, որոնք հնարավոր է երկար ժամանակ պահպանել՝ ձուկը, նապաստակը և բանանը շուտ են փչանում: Երկրորդը գյուղատնտեսության արտադրության ավելցուկը այնպիսի անակնկալներ առաջացրեց, որոնք ամբողջովին փոխեցին մարդկային հասարակությանը: Արի խոսենք գիր ու գրականության, պարտքի, փողի, պետության, բյուրոկրատիայի, բանակի, տեխնոլոգիայի, կրոնական օլիգարխիայի և նույնիսկ բիոքիմիայի և առաջին պատերազմների մասին:Գրություններ Հնագետների միջոցով տեղեկանում ենք, որ առաջին գրությունները հայտնաբերվել են Միջագետքում, Իրաքում և այսօրվա Սիրիայում: Ի՞նչ էին այս գրությունները: Գրանցվում էր հացահատիկների չափը, որ յուրաքանչյուր հողագործ պահում էր ընդհանուր պահեստում: Սա շատ բնական էր: Յուրաքանչյուր հողագործի համար առանձին պահեստ կառուցեը հացահատիկի ավելցուկը պահելու համար շատ դժվար գործ էր: Մի ընդհանուր պահեստի գոյությունը մեկ պահակով, որից բոլորը կարող էին օգտվել, գործը հեշտացնում էր: Սակայն նման համակարգը պահանջում էր, որ մի տեսակ ստացական լինի, որը ցույց կտար, թե այսինչ մարդը այսքան դրամի չափով հացահատիկ է պահեստում պահ տվել: Իրականում գրությունը սկզբում նրա համար ստեղծվեց, որ այս հաշվապահական արխիվը պահպանվի, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա փաստել՝ ինչ չափով հացահատիկ ունի ընդհանուր պահեստում: Պատահական չէ, որ այն տեղերում, որտեղ գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտություն չի եղել ու մարդիկ բավարար քանակով որս, բնական մրգեր ու հացահատիկ են ունեցել, երբեք գրություն ստեղծելու անհրաժեշտությունը չեն զգացել ու գրություն չեն ունեցել, նրանք ավելի շուտ ստեղծել են երաժշտություն ու նկարչություն:Շարունակելի․․․
