Իհարկե, կային: Այդ ուժերը հստակորեն մատնացույց էին անում, որ Անդրկովկասյան կոմիսարիատում տեղ գրաված կուսակցությունները «չէին ուզում տեսնել այն աղաղակող փաստը, որ զորքերի ազգայնա- ցումը կազմալուծում է բանակը եւ քայքայում ու ոչնչացնում է ճակատի պաշտպանության գործը։ Ազգային գնդերի կազմակերպումը թիկուն- քում, հայ եւ վրացի զինվորների փոխադրումը ռազմաճակատից թի- կունք, ստեղծում էր այնպիսի կացություն, որ ռուս զինվորը իրեն զգում էր մեկուսացված եւ հոգեբանորեն տրամադրվում էր անմիջապես թողնել ռազմաճակատը եւ գնալ տուն» («Կոմունիստ», 22 հունիսի, 1918): Դատապարտելով կոմիսարիատի որոշումը, Ստ. Շահումյանն ընդգ- ծում էր.«Գեներալ Պրժեւալսկու հրամանը, որը գրված էր Անդրկովկաս- յան կոմիսարիատի թելադրանքով, նացիոնալ-անջատվողականների թելադրանքով, ոչ միայն մերկացնում է ճակատը արտաքին թշնամու առջեւ, այլեւ աննախադեպ անարխիա է ստեղծում երկրի ներսում։ Ռու- սական միասնական զորքի ցրումը եւ ազգային կորպուսների ստեղծումը հարվածում է ոչ միայն ռուսական հեղափոխությանը, այլեւ թղթախաղի վրա է դնում Կովկասյան ժողովուրդների գոյությունն իսկ»: Այս խոսքերն ասվել են 1917թ. դեկտեմբերի 24-ին: Իսկ արդեն 1918թ. հունվարի 5-ին Ստ. Շահումյանն ասում էր հետեւյալը. «Զորքերի կամա- յական լուծարումով, զորացրումով ու գնդերի ազգայնացումով նրանք լիակատար անկազմակերպվածություն մտցրին բանակի շարքերում»: Ռազմաճակատում սկսվում է անկառավարելի իրարանցում։ Ազգա- յին զորամասեր կազմակերպելու նպատակով ռազմաճակատից ետ էին կանչվում ոչ միայն ռուսները, ուկրաինացիները, լեհերը եւ այլոք, այլ նաեւ հայերն ու վրացիները։ Առաջիների գնալը, եթե կարելի է հասկանալ, ապա ոչ մի կերպ չէ կարելի արդարացնել, որ հայ զինվորները Կովկասյան ռազմաճակատից բերվում էին Թիֆլիս՝ ազգային գունդ կազմելու համար: Բայց որ դրանով ռազմաճակատում թշնամու առջեւ ճանապարհը բացվում էր, ոչ ոքի չէր հետաքրքրում: Այս վտանգը, որը չէին զգում Անդրկովկասյան կոմիսարիատի ղեկա- վարությունը ստանձնած կուսակցությունները, հասկանում էին շարքա- յին զինվորները, որոնք էլ բողոքում էին այդ անմիտ հրամանների դեմ։ Ահա մի փաստ։ 1917թ. դեկտեմբերի 8-ին Համադանի կայազորի մի- տինգի որոշման մեջ ասվում էր. «Մենք` վրացիներս, հայերս, օսերս եւ իմերեթցիներս, Համադանի կայազորի զինվորներս, երեք հարյուր հոգով հավաքվելով ցույցի եւ քննարկելով ազգային գնդեր ստեղծելու վերա- բերյալ գեներալ Պրժեւալսկու հեռագիրը, միաձայն որոշեցինք բողոքել ազգային գնդեր կազմակերպելու եւ մարդկանց ըստ ազգությունների բաժանելու դեմ։ Մենք ցանկանում ենք միասին լինել ռուսների հետ, ինչ- պես դա առաջներում էր, ուստի եւ չենք ենթարկվում գեներալ Պրժեւալս- կու հրամաններին եւ չենք ճանաչում բուրժուական Անդրկովկասյան կո- միսարիատը, որը մեզ բաժանում է ազատ Ռուսաստանից։ Մենք ճանա- չում ենք միայն ժողովրդական կոմիսարների խորհրդի եւ բանվորական, զինվորական ու գյուղացիական խորհրդների իշխանությանը։ Խնդրում ենք բոլոր վրացի, իմերեթցի, օս ընկերներին միանալ մեր կոչին» («KaB- Ka3cK pa6o», 02.01.1918): Վերն արդեն նշվել է զանգվածաբար արձակուրդ գնալու, սկսված զանգվածային դասալքության մասին: Իսկ 1917 թ. նոյեմբերի 24-ից հե- կան Ռուսաստանից, արդեն ոչ մի ուժ չէր կարող պահել ռազմաճակա- տո, երբ Անդրկովկասյան կոմիսարիատը որոշում է անջատվել Սովետա- տից հեռացող ռուս զինվորներին: բերի 9-ին. «Կովկասում կանգնած է ռուս զինվորների կեսմիլիոնանոց Ահա, թե ինչ էր գրում այդ մասին Ստ. Շահումյանը 1917 թ. դեկտեմ- բանակ, զինվորներ, որոնք երեք տարի արյուն են թափել, պաշտպանե- մնալ ռազմաճակատում, երբ դուք դավաճանում եք ռուսաստանյան հանրապետությանը, երբ դուք Կալեդինին գերադասում եք Լենինից Ռուս զինվորը ոչինչ չպետք է ունենա Վրաստանի, Հայաստանի, Ադրբե- ջանի ինքնավարության դեմ։ Բայց նա իրավունք ունի վճռականապես բողոքելու Ռուսաստանի բանվորա-գյուղացիական հեղափոխության նկատմամբ թույլ տված ձեր դավաճանության դեմ։ Ռուս զինվորը կարող է իրեն հարց տալ, թե ես ինչու պիտի պաշտպանեմ ճակատը թուրքերից, եթե ես Կովկասում «եկվոր» տարր եմ, որի շահերը կովկասցիք չեն կա- մենում հաշվի առնել»: Ռուսական բանակը ռազմաճակատից հեռացնելու մեջ ամենից շատ շահագրգռված էին վրաց մենշեւիկներն ու ադրբեջանցի մուսավաթա- կանները։ Իսկ հայերը պետք է ամուր պահեին իրենց սահմանները պաշտպանող ռուս զորքին: Բայց դրա փոխարեն դաշնակցությունն աջակցում էր մենշեւիկներին ու մուսավաթականներին` որքան կարելի է շուտ Կովկասից հեռացնել ռուսական բանակը։ Շարունակելի․․․
ԽՈՍՔ ԱՂՋԿԱՍ ՀԵՏ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՅԱՆԻՍ ՎԱՐՈՖԱՔԻՍ, ԵՐԵՎԱՆ 2021 Թ․ Մաս 2 Վերադառնանք Հիմնական Հարցին՝ Ինչո՞ւ Բրիտանացիները Ներխուժեցին Ավստրալիա Այլ Ոչ Հակառակը Հիմա հասել է այն դժվար հարցին պատասխանելու ժամա-նակը, որով սկսեցի իմ գրությունը: Ինչո՞ւ բրիտանացիները ներխուժեցին Ավստրալիա, դրա փոխարեն բնիկները պետք է հարձակվեին Անգլիայի վրա: Ինչո՞ւ իմպերիալիստական ուժերը առաջացան Ասիայում և Եվրոպայում, նույնիսկ նման մի ուժ չառաջացավ Աֆրիկայում կամ Ավստրալիայում: Արդյոք դա կապ ունի՞ DNA-ի հետ, պարզ է, որ ո՛չ: Պատասխանը այն է, որ նոր քեզ ասացի: Նկատեցինք, որ սկսզբում ավելցուկ կար, որից առաջացավ գրավոր գյուղատնտեսություն, պարտք, փող և պետություն, և այս տնտեսություններից տեխնոլոգիա և բանակ ծնվեց: Հասարակ լեզվով, Եվրասիայի աշխարհագրական պայմանները՝ հողը, բնությունը և կլիման, նպաստեցին, որ գյուղատնտեսությունը ու ավելցուկը և դրանց հետ կապված ամեն ինչ ուժգին ձևով նպաստավոր պայմաններ առաջացրեց պետությունների իշխանությունների համար, որոնք սկսեցին հենվել նաև մարմնի ու թոքերի վրա ազդող բիոքիմիական զենքերի վրա և հրացաններով զինված բանակների վրա: Այդուհանդերձ Ավստրալիայում պայմանները մի ուրիշ տեսակ էին, օրինակ՝ Ավստրալիայի բնիկները երբեք ուտելիքի պակաս չեն ունեցել որովհետև 3-4 միլիոն հոգի հարաբերականորեն բնության հետ համակարգված ձևով ապրում էին և առանձնահատուկ ձեռնահասություն ունեին եվրոպայի հավա-սար տարածքի կենդանական ու բուսական ռեսուրսների նկատ-մամբ: Որևէ դրդապատճառ գոյություն չուներ գյուղատնտե-սության տեխնոլոգիաների ստեղծագործման համար: Այսօր գիտենք, որ դու առնվազն իմանում ես, որ Ավստրալիայի բնիկները ունեին մշակութային բարձր արժեք ներկայացնող երաժշտություն, բանաստեղծություններ և առասպելներ, սակայն չունեին ուրիշ մարդկանց վրա հարձակվելու կամ պաշտ-պանվելու միջոցներ, բանակներ, զենքեր, որոնք ստեղծում են գյուղացիական տնտեսությունները, որոնք էլ իրենց հերթին ավելցուկ են առաջացնում: Հակառակ սրանց՝ բրիտանացիները գալիս էին Եվրոպայից ու Ասիայից՝ կլիմայի փոփոխության և հսկա ավելցուկ ստանալու պահանջով, իրենց հետ բերում էին նաև ծովագնաց նավեր, բիոքիմիական զենքեր և այլն: Ուզենք, թե չուզենք նրանք բարձր էին գերադասվում: Արդյունքում, երբ նրանք հասան Ավստրալիայի ափերը, Ավստրալիայի բնիկները պատերազմում հաղթանակ տանելու որևէ շանս չունեին: Տրամաբանական է, որ եթե հարցնես. «Ինչպե՞ս, ինչո՞ւ աֆրի-կացիները կամ աֆրիկյան մի երկիր նույնիսկ այնքան չհզորացավ, որ կարողանար հարձակվել Եվրոպայի վրա: Ինչո՞ւ ստրուկների առևտուրը միակողմանի էր (այսինքն՝ միայն Աֆրիկայից դեպի Եվրոպա կամ Ամերիկա և ոչ թե հակառակը), համենայն դեպս միգուցե աֆրիկացիները եվրոպացիների չափ հզոր չէին»: Դրանցից ոչ մեկը ճիշտ չէ.
մի հայացք նետիր քարտեզին ու համեմատիր Աֆրիկայի ձևը և տեղը Եվրասիայի հետ: Առաջին բանը, որին ուշադրություն կդարձնես, այն է, որ Աֆրիկան ավելի շուտ տարածվում է դեպի հյուսիս և հարավ, քան՝ արևելք կամ արևմուտք, սկսվում է Միջերկրական ծովից և հասնում մինչև հարավ՝ մինչև հասարակած, և հետո մինչև հարավային կիսագնդի մեղմ եղանակով կլիմային: Հիմա մի հայացք նետենք Եվրասիային, ճիշտ հակառակ պատկերն է, սկսվում է Ատլանտյան օվկիանոսից և տարածվում մինչև Խաղաղ օվկիանոսյան Չինաստանի և Վիետնամի ափերը: Ի՞նչ է նշանակում սա: Սա նշանակում է, որ եթե Եվրասիայում Ատլանտյան օվկիանոսից գնաս մինչև Խաղաղ օվկիանոս, կհանդիպես կլիմայական չնչին փոփոխությունների, մինչդեռ Աֆրիկայում հենց որ հարավից՝ Ժուհանսբուրգից, ճամփորդես դեպի հյուսիս՝ Ալեքսանդրիա, կանցնես տարատեսակ կլիմայական գոտիներից, և որոշները, օրինակ՝ արևադարձային անտառները և Աֆրիկայի մեծ անապատը, միմյանցից շատ տարբեր են: Ի՞նչ նշանակություն ունի սա: Աֆրիկյան այն հասարակական խմբերը, որոնք զարգացրեցին գյուղատնտե-սությունը (այսօրվա Զիմբաբվեն) իրենց աշխատանքի ընդլայման գործի դժվարություն ունեին, որովհետև չէին կարողանում իրենց արտադրությունը աճեցնել հյուսիսային շրջանում, հասարա-կածում կամ ավելի վատ՝ աֆրիկյան անապատի շրջաններում: Մյուս կողմից, երբ որ Եվրասիայի ժողովուրդը հայտնաբերեց գյուղատնտեսությունը, տարածվեց դեպի արևմուտք և արևելք կամ որ կողմ, որ ցանկանում էին: Նրանց արտադրությունը (հատկապես ցորենը) կարող էր ցանվել ավելի շատ դաշտերում, և գյուղատնտեսության սահմանները ավելացվում էին Լիսաբոնից մինչև Շանհայ: Նման պայմանները հարթակ էին պատրաստում մեծ կայսրությունների առաջացման և նրանց կողմից հարձա-կումների համար, երբ մի ցեղը մյուս ցեղի ավելցուկը հափշտակում էր, ընդօրինակում էր նրանց տեխնոլոգիաները ավելի մեծ կայսրություն ստեղծելու նպատակով: Մի Ուրիշ Տեսակի Անհավասարություն Աշխարհագրական պայմանները նախապես պարտադրեցին, որ Աֆրիկան, Ավստրալիան և Ամերիկան շահագործվեն եվրո-պացիների կողմից: Այս պատմությունը ոչ մի կապ չունի մարդու անձնավորության կամ DNA-ի հետ: Ավելի շուտ դրանք կապված են եղել տարբեր մայրացամաքների իրավիճակների ու ձևերի հետ: Սակայն գոյություն ունի նաև մի ուրիշ տեսակի անհա-վասարություն, որը աշխարհագրությամբ բացատրել չի լինի: Անհավասարություն հասարակությունում կամ երկրում, այս տեսակի անհավասրարությունը լավ հասկանալու համար պետք է խոսենք տնտեսության մասին: Հիշում ես, թե ինչպես գյուղատնտեսության ավելցուկը պետության ու հոգևորականության առաջացման պատճառ դարձավ: Ավելցուկի կուտակումը ուժի առաջացման ու բարձր մակարդակի կենտրոնացման պատճառ դարձավ, որի արդյունքում հարստությունը կուտակվեց շատ փոքրաթիվ մարդկանց ձեռքում, որոնք իրենց իշխանությունն էին տարածում մնացած բնակչության վրա, սրանք կոչվում էին օլիգարխիա, որի արմատները գալիս է հունարեն «oligi» բառից, այսինքն՝ փոքրաթիվ, և «arkhein», որը նշանակում է իշխել: Պարզորեն կարելի է տեսնել, թե ինչպես այս կարգավիճակը ամրապնդվում է, և նրանք ձեռնահասություն են ունենում կուտակված ավելցուկին տիրանալու, ձեռք են բերում տնտե-սական, քաղաքական և նույնիսկ մշակութային ուժ, որոնք կարող են օգտագործվել հետագայում ավելի մեծ քանակությամբ ավելցուկի ձեռք բերման համար: Եթե հարցնես մի մարդու, որն առևտուր անելու փորձ ունի, կհաստատի, որ եթե նախապես մի քանի միլիոն դրամ ունենաս, ավելի հեշտ կլինի հետագայում միլիոնավոր դրամների ձեռք բերումը և, ընդհակառակը, եթե ոչ մի գումար չունենաս, նույնիսկ 100 հազար դրամի ձեռք բերումը անհասանելի և երազանք կարող է լինել: Այսպիսով անհավասարությունը երկու մակարդակով է զարգանում. առաջինը՝ աշխարհի աշխարհագրական դիրքով, երբ պարզվում է, թե ինչո՞ւ են մի շարք երկրներ բարձր աղքատությամբ մտնում 20-րդ և 21-րդ դարեր, մինչդեռ որոշ երկրներ ունեն խոշոր հարստություններ, ուժային կառույցներ և աղքատ երկրներին թալանելով՝ ապահովում են իրենց զարգացումն ու բարօրությունը: Մյուս մակարդակը նույն հասարակությունում կամ երկրում է, երբեմն նկատվում է, որ ամենաաղքատ երկրներում որոշ հարուստներ ավելի հարուստ են, քան զարգացած երկրների հարուստները:
Այն պատմությունը, որ մինչ այժմ քեզ համար պատմել եմ երկու տեսակի անհավասարության մասին մինչև տնտեսական ավելցուկի արտադրումը, մարդու տեխնոլոգիական հեղափո-խության առաջին փուլում է գտնվում, այսինքն՝ գյուղատնտե-սության զարգացման ու տարածման փուլում: Արի մյուս գլխում անհավասարության պատմությանը հետևենք հաջորդ տեխնո-լոգիական հեղափոխության փուլում, որտեղ մեզ համար ստեղծվեց շոգեմեքենան, համակարգիչն ու նաև առաջացրեց այնպիսի հասարակություն, որտեղ դու մեծանում ես, որտեղ ան-հավասարությունը այն մակարդակի հասավ, որ գյուղա-տընտեսությունը միայնակ չէր կարող դրան հասնել: Իսկ նախքան դա՝ մի քանի խոսք քաջալերանքի համար: Անհավասարությունը Որպես Ինքնաշարունակական Գաղափարախոսություն Երբ անդրադարձա հոգևորականին և նրա դերին, ասացի, թե ինչպես գաղափարախոսությունը արդարացրեց և օրինա-կանացրեց ավելցուկի անհավասար բաշխումը բոլորի՝ ունևորների ու չունևորների միջև: Դա հաջողվում է մինչև այն պահը, երբ կարողանում է զարգացնել հավատքների մի ցանց, առասպելների նման մի բան: Եթե լավ մտածես, կտեսնես, որ ամենահեշտ բանն է, երբ հավատք ունեցողները վերարտադրում են այն միտքը, որ իրենք արժանի են այն ամենին, ինչ ձեռք են բերել: Երեխա տարիքից դու խիստ տրամաբանական հակասության մեջ ես գտնվել, սակայն քիչ ես դրան ուշադրություն դարձրել: Մի կողմից քեզ վախեցնում էր այն միտքը, որ որոշ երեխաներ սովածության պատճառով լաց լինելով են քնում, մյուս կողմից՝ ամբողջովին հավատացած էիր (մյուս բոլոր երեխաների նման), որ խաղալիքները, հագուստները և քո բնակարանը իրավ քեզ են պատկանում: Մեր մտքում, երբ ասում ենք. «Ես այսինչ բանը ունեմ», կամ «Ես արժանի եմ այնինչ բանի» նույնն ենք մտածում: Երբ նկատում ենք այն մարդկանց, որոնք զրկված են կյանքի անհրաժեշտ սկզբնական պահանջներից, անմիջապես ցույց ենք տալիս, որ ցավակից ենք ու բարկանում ենք, թե ինչու նրանք էլ բավարար չափով չունեն, սակայն մի վայրկյան մեզ իրավունք չենք տալիս մտածելու, որ նրանց զրկվածությունը արդյունք է այն ընթացքի, որ պատճառ է դարձել մեր շքեղության մեջ ապրելուն: Սա հոգեբանական մի մեխանիզմ է, որտեղ հարուստներին և ուժայիններին (սովորաբար երկուսն էլ մեկ են) համոզում է, որ սա իրավացի, արժանի և անհրաժեշտ է, որ նրանք ավել ունենան, մինչդեռ մյուսները շատ քիչ ունեն: Շատ ծանր մի՛ ընդունիր: Մարդիկ, երբ իրենց օգտին է, շատ հեշտ են իրենց համոզում, որ դա տրամաբանական, բնական և արդարացի է: Սակայն միևնույն ժամանակ պատանի տարիքում հանկարծ չհաշտվես այն անհավասարությունների հետ, որոնք արթնացնում են քո զայրույթը: Երբ զգացիր, որ արդեն հանձնվում ես այն մտքին, որ սարսափելի անհավասարությունը անխուսափելի է, հիշի՛ր, թե ինչպես սկսվեց այս բոլորը: Նորածիններ, որոնք մերկ են ծնվում հասարակության մեջ, նրանց մի մասը թանկագին հագուստներ է հագնում, և պատնեշ է քաշվում իրենց ու մնացածի միջև, որոնք դատապարտված են սովածության, զրկվածության ու թշվառության: Պահպանի՛ր քո զայրույթը խելացիորեն և զգուշությամբ, մինչև այն ժամանակ, երբ պահը հասունանա, որպեսզի մի քայլ կարողանաս անել՝ աշխարհը դարձնելու տրամաբանական, բնական և արդար: Շարունակելի․․․ Վերադառնանք Հիմնական Հարցին՝ Ինչո՞ւ Բրիտանացիները Ներխուժեցին Ավստրալիա Այլ Ոչ Հակառակը Հիմա հասել է այն դժվար հարցին պատասխանելու ժամա-նակը, որով սկսեցի իմ գրությունը: Ինչո՞ւ բրիտանացիները ներխուժեցին Ավստրալիա, դրա փոխարեն բնիկները պետք է հարձակվեին Անգլիայի վրա: Ինչո՞ւ իմպերիալիստական ուժերը առաջացան Ասիայում և Եվրոպայում, նույնիսկ նման մի ուժ չառաջացավ Աֆրիկայում կամ Ավստրալիայում: Արդյոք դա կապ ունի՞ DNA-ի հետ, պարզ է, որ ո՛չ: Պատասխանը այն է, որ նոր քեզ ասացի: Նկատեցինք, որ սկսզբում ավելցուկ կար, որից առաջացավ գրավոր գյուղատնտեսություն, պարտք, փող և պետություն, և այս տնտեսություններից տեխնոլոգիա և բանակ ծնվեց: Հասարակ լեզվով, Եվրասիայի աշխարհագրական պայմանները՝ հողը, բնությունը և կլիման, նպաստեցին, որ գյուղատնտեսությունը ու ավելցուկը և դրանց հետ կապված ամեն ինչ ուժգին ձևով նպաստավոր պայմաններ առաջացրեց պետությունների իշխանությունների համար, որոնք սկսեցին հենվել նաև մարմնի ու թոքերի վրա ազդող բիոքիմիական զենքերի վրա և հրացաններով զինված բանակների վրա:
Այդուհանդերձ Ավստրալիայում պայմանները մի ուրիշ տեսակ էին, օրինակ՝ Ավստրալիայի բնիկները երբեք ուտելիքի պակաս չեն ունեցել որովհետև 3-4 միլիոն հոգի հարաբերականորեն բնության հետ համակարգված ձևով ապրում էին և առանձնահատուկ ձեռնահասություն ունեին եվրոպայի հավա-սար տարածքի կենդանական ու բուսական ռեսուրսների նկատ-մամբ: Որևէ դրդապատճառ գոյություն չուներ գյուղատնտե-սության տեխնոլոգիաների ստեղծագործման համար: Այսօր գիտենք, որ դու առնվազն իմանում ես, որ Ավստրալիայի բնիկները ունեին մշակութային բարձր արժեք ներկայացնող երաժշտություն, բանաստեղծություններ և առասպելներ, սակայն չունեին ուրիշ մարդկանց վրա հարձակվելու կամ պաշտ-պանվելու միջոցներ, բանակներ, զենքեր, որոնք ստեղծում են գյուղացիական տնտեսությունները, որոնք էլ իրենց հերթին ավելցուկ են առաջացնում: Հակառակ սրանց՝ բրիտանացիները գալիս էին Եվրոպայից ու Ասիայից՝ կլիմայի փոփոխության և հսկա ավելցուկ ստանալու պահանջով, իրենց հետ բերում էին նաև ծովագնաց նավեր, բիոքիմիական զենքեր և այլն: Ուզենք, թե չուզենք նրանք բարձր էին գերադասվում: Արդյունքում, երբ նրանք հասան Ավստրալիայի ափերը, Ավստրալիայի բնիկները պատերազմում հաղթանակ տանելու որևէ շանս չունեին: Տրամաբանական է, որ եթե հարցնես. «Ինչպե՞ս, ինչո՞ւ աֆրի-կացիները կամ աֆրիկյան մի երկիր նույնիսկ այնքան չհզորացավ, որ կարողանար հարձակվել Եվրոպայի վրա: Ինչո՞ւ ստրուկների առևտուրը միակողմանի էր (այսինքն՝ միայն Աֆրիկայից դեպի Եվրոպա կամ Ամերիկա և ոչ թե հակառակը), համենայն դեպս միգուցե աֆրիկացիները եվրոպացիների չափ հզոր չէին»: Դրանցից ոչ մեկը ճիշտ չէ. մի հայացք նետիր քարտեզին ու համեմատիր Աֆրիկայի ձևը և տեղը Եվրասիայի հետ: Առաջին բանը, որին ուշադրություն կդարձնես, այն է, որ Աֆրիկան ավելի շուտ տարածվում է դեպի հյուսիս և հարավ, քան՝ արևելք կամ արևմուտք, սկսվում է Միջերկրական ծովից և հասնում մինչև հարավ՝ մինչև հասարակած, և հետո մինչև հարավային կիսագնդի մեղմ եղանակով կլիմային: Հիմա մի հայացք նետենք Եվրասիային, ճիշտ հակառակ պատկերն է, սկսվում է Ատլանտյան օվկիանոսից և տարածվում մինչև Խաղաղ օվկիանոսյան Չինաստանի և Վիետնամի ափերը: Ի՞նչ է նշանակում սա: Սա նշանակում է, որ եթե Եվրասիայում Ատլանտյան օվկիանոսից գնաս մինչև Խաղաղ օվկիանոս, կհանդիպես կլիմայական չնչին փոփոխությունների, մինչդեռ Աֆրիկայում հենց որ հարավից՝ Ժուհանսբուրգից, ճամփորդես դեպի հյուսիս՝ Ալեքսանդրիա, կանցնես տարատեսակ կլիմայական գոտիներից, և որոշները, օրինակ՝ արևադարձային անտառները և Աֆրիկայի մեծ անապատը, միմյանցից շատ տարբեր են: Ի՞նչ նշանակություն ունի սա: Աֆրիկյան այն հասարակական խմբերը, որոնք զարգացրեցին գյուղատնտե-սությունը (այսօրվա Զիմբաբվեն) իրենց աշխատանքի ընդլայման գործի դժվարություն ունեին, որովհետև չէին կարողանում իրենց արտադրությունը աճեցնել հյուսիսային շրջանում, հասարա-կածում կամ ավելի վատ՝ աֆրիկյան անապատի շրջաններում: Մյուս կողմից, երբ որ Եվրասիայի ժողովուրդը հայտնաբերեց գյուղատնտեսությունը, տարածվեց դեպի արևմուտք և արևելք կամ որ կողմ, որ ցանկանում էին: Նրանց արտադրությունը (հատկապես ցորենը) կարող էր ցանվել ավելի շատ դաշտերում, և գյուղատնտեսության սահմանները ավելացվում էին Լիսաբոնից մինչև Շանհայ: Նման պայմանները հարթակ էին պատրաստում մեծ կայսրությունների առաջացման և նրանց կողմից հարձա-կումների համար, երբ մի ցեղը մյուս ցեղի ավելցուկը հափշտակում էր, ընդօրինակում էր նրանց տեխնոլոգիաները ավելի մեծ կայսրություն ստեղծելու նպատակով: Մի Ուրիշ Տեսակի Անհավասարություն Աշխարհագրական պայմանները նախապես պարտադրեցին, որ Աֆրիկան, Ավստրալիան և Ամերիկան շահագործվեն եվրո-պացիների կողմից: Այս պատմությունը ոչ մի կապ չունի մարդու անձնավորության կամ DNA-ի հետ: Ավելի շուտ դրանք կապված են եղել տարբեր մայրացամաքների իրավիճակների ու ձևերի հետ: Սակայն գոյություն ունի նաև մի ուրիշ տեսակի անհա-վասարություն, որը աշխարհագրությամբ բացատրել չի լինի: Անհավասարություն հասարակությունում կամ երկրում, այս տեսակի անհավասրարությունը լավ հասկանալու համար պետք է խոսենք տնտեսության մասին:
Հիշում ես, թե ինչպես գյուղատնտեսության ավելցուկը պետության ու հոգևորականության առաջացման պատճառ դարձավ: Ավելցուկի կուտակումը ուժի առաջացման ու բարձր մակարդակի կենտրոնացման պատճառ դարձավ, որի արդյունքում հարստությունը կուտակվեց շատ փոքրաթիվ մարդկանց ձեռքում, որոնք իրենց իշխանությունն էին տարածում մնացած բնակչության վրա, սրանք կոչվում էին օլիգարխիա, որի արմատները գալիս է հունարեն «oligi» բառից, այսինքն՝ փոքրաթիվ, և «arkhein», որը նշանակում է իշխել: Պարզորեն կարելի է տեսնել, թե ինչպես այս կարգավիճակը ամրապնդվում է, և նրանք ձեռնահասություն են ունենում կուտակված ավելցուկին տիրանալու, ձեռք են բերում տնտե-սական, քաղաքական և նույնիսկ մշակութային ուժ, որոնք կարող են օգտագործվել հետագայում ավելի մեծ քանակությամբ ավելցուկի ձեռք բերման համար: Եթե հարցնես մի մարդու, որն առևտուր անելու փորձ ունի, կհաստատի, որ եթե նախապես մի քանի միլիոն դրամ ունենաս, ավելի հեշտ կլինի հետագայում միլիոնավոր դրամների ձեռք բերումը և, ընդհակառակը, եթե ոչ մի գումար չունենաս, նույնիսկ 100 հազար դրամի ձեռք բերումը անհասանելի և երազանք կարող է լինել: Այսպիսով անհավասարությունը երկու մակարդակով է զարգանում. առաջինը՝ աշխարհի աշխարհագրական դիրքով, երբ պարզվում է, թե ինչո՞ւ են մի շարք երկրներ բարձր աղքատությամբ մտնում 20-րդ և 21-րդ դարեր, մինչդեռ որոշ երկրներ ունեն խոշոր հարստություններ, ուժային կառույցներ և աղքատ երկրներին թալանելով՝ ապահովում են իրենց զարգացումն ու բարօրությունը: Մյուս մակարդակը նույն հասարակությունում կամ երկրում է, երբեմն նկատվում է, որ ամենաաղքատ երկրներում որոշ հարուստներ ավելի հարուստ են, քան զարգացած երկրների հարուստները: Այն պատմությունը, որ մինչ այժմ քեզ համար պատմել եմ երկու տեսակի անհավասարության մասին մինչև տնտեսական ավելցուկի արտադրումը, մարդու տեխնոլոգիական հեղափո-խության առաջին փուլում է գտնվում, այսինքն՝ գյուղատնտե-սության զարգացման ու տարածման փուլում: Արի մյուս գլխում անհավասարության պատմությանը հետևենք հաջորդ տեխնո-լոգիական հեղափոխության փուլում, որտեղ մեզ համար ստեղծվեց շոգեմեքենան, համակարգիչն ու նաև առաջացրեց այնպիսի հասարակություն, որտեղ դու մեծանում ես, որտեղ ան-հավասարությունը այն մակարդակի հասավ, որ գյուղա-տընտեսությունը միայնակ չէր կարող դրան հասնել: Իսկ նախքան դա՝ մի քանի խոսք քաջալերանքի համար: Անհավասարությունը Որպես Ինքնաշարունակական Գաղափարախոսություն Երբ անդրադարձա հոգևորականին և նրա դերին, ասացի, թե ինչպես գաղափարախոսությունը արդարացրեց և օրինա-կանացրեց ավելցուկի անհավասար բաշխումը բոլորի՝ ունևորների ու չունևորների միջև: Դա հաջողվում է մինչև այն պահը, երբ կարողանում է զարգացնել հավատքների մի ցանց, առասպելների նման մի բան: Եթե լավ մտածես, կտեսնես, որ ամենահեշտ բանն է, երբ հավատք ունեցողները վերարտադրում են այն միտքը, որ իրենք արժանի են այն ամենին, ինչ ձեռք են բերել: Երեխա տարիքից դու խիստ տրամաբանական հակասության մեջ ես գտնվել, սակայն քիչ ես դրան ուշադրություն դարձրել: Մի կողմից քեզ վախեցնում էր այն միտքը, որ որոշ երեխաներ սովածության պատճառով լաց լինելով են քնում, մյուս կողմից՝ ամբողջովին հավատացած էիր (մյուս բոլոր երեխաների նման), որ խաղալիքները, հագուստները և քո բնակարանը իրավ քեզ են պատկանում: Մեր մտքում, երբ ասում ենք. «Ես այսինչ բանը ունեմ», կամ «Ես արժանի եմ այնինչ բանի» նույնն ենք մտածում: Երբ նկատում ենք այն մարդկանց, որոնք զրկված են կյանքի անհրաժեշտ սկզբնական պահանջներից, անմիջապես ցույց ենք տալիս, որ ցավակից ենք ու բարկանում ենք, թե ինչու նրանք էլ բավարար չափով չունեն, սակայն մի վայրկյան մեզ իրավունք չենք տալիս մտածելու, որ նրանց զրկվածությունը արդյունք է այն ընթացքի, որ պատճառ է դարձել մեր շքեղության մեջ ապրելուն: Սա հոգեբանական մի մեխանիզմ է, որտեղ հարուստներին և ուժայիններին (սովորաբար երկուսն էլ մեկ են) համոզում է, որ սա իրավացի, արժանի և անհրաժեշտ է, որ նրանք ավել ունենան, մինչդեռ մյուսները շատ քիչ ունեն:
Շատ ծանր մի՛ ընդունիր: Մարդիկ, երբ իրենց օգտին է, շատ հեշտ են իրենց համոզում, որ դա տրամաբանական, բնական և արդարացի է: Սակայն միևնույն ժամանակ պատանի տարիքում հանկարծ չհաշտվես այն անհավասարությունների հետ, որոնք արթնացնում են քո զայրույթը: Երբ զգացիր, որ արդեն հանձնվում ես այն մտքին, որ սարսափելի անհավասարությունը անխուսափելի է, հիշի՛ր, թե ինչպես սկսվեց այս բոլորը: Նորածիններ, որոնք մերկ են ծնվում հասարակության մեջ, նրանց մի մասը թանկագին հագուստներ է հագնում, և պատնեշ է քաշվում իրենց ու մնացածի միջև, որոնք դատապարտված են սովածության, զրկվածության ու թշվառության: Պահպանի՛ր քո զայրույթը խելացիորեն և զգուշությամբ, մինչև այն ժամանակ, երբ պահը հասունանա, որպեսզի մի քայլ կարողանաս անել՝ աշխարհը դարձնելու տրամաբանական, բնական և արդար:
