Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները օրեր առաջ գործադուլ սկսեցին աշխատավարձի բարձրացման և աշխատանքի պայմանների բարելավման պահանջով:
ԶՊՄԿ-ի արհմիությունն արձագանքել է, թե աշխատողները պահանջում են ․ «աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել աշխատանքային գործընթացը»:
Նշում են, որ, եթե գործադուլը շարունակվի, ստիպված են լինելու զգալի թվով աշխատակիցների ուղարկել հարկադիր պարապուրդի:
Հարկ է նշել, երկար ժամանակ է, որ այս գործարանի աշխատողների աշխատավարձը չի բարձրացվել և չի բարելավվել աշխատանքային պայմանները։
Աշխարհում գործարանների արհմիությունները ավելի շուտ պայքարում են աշխատողների օգտին, սակայն Հայաստանի այս գործարանի արհմիությունը, քանի որ բանվորների կողմից չի ընտրվել, այլ պետությունն ու գործատուներն են նշանակել, պաշտպանում են գործատուների շահերը՝ ընդդեմ բանվորների։ Այդ իսկ պատճառով՝ տերերի օգտին և բանվորների դեմ են որոշումներ կայացնում։ Բացի այս, արհմիությունը սպառնում է ցուցարար բանվորներին, որ կհեռացնի աշխատանքից։ Սա ամոթ է արհմիություն կոչվող նման խմբակի համար։
Շահումյան Կազմակերպությունը դատապարտում է աշխատավորների իրավունքների ոտնահարումը՝ երկար ժամանակ աշխատավարձի չբարձրացումը, բանվորերի կողմից իրական արհմիություն ընտրելու արգելքը և աշխատանքային պայմանների չբարելավումը։
Մենք կարծում ենք, որ ՀՀ իշխանության անտարբերությունը նույնպես դատապարտելի է։ Եթե պետությունը իրեն համարում է ժողովրդական, պետք է թե որպես գործատու (20 տոկոսը պատկանում է պետությանը) և թե որպես պետություն միջամտի և գթրծի ի օգուտ ժողովրդի բանվորներիի շահերի և իրավունքի։
Կարծես արդեն գործատուները համոզվել են, որ պետք է, 20 տոկոսով բարձրացնեն աշխատավարձները և որոշակի նվազագույն շեմ որոշվի աշխատավարձի համար։ Գործարանի պատասխանատուները խոստացել են, որ կբարելավեն աշխատանքային պայմանները։
Սա աշխատողների ձեռքբերումը կարելի է համարել, որ կարողացել են համախմբված ձևով որոշակի արդյունքի հասնել։
Վերոնշյալներից ելնելով և ընդհանրապես և նկատի առնելով ՀՀ բանվորների իրավիճակը և առաջնորդվելով երկրի շահերով ու զարգացմամբ «Շահումյան» Կազմակերպությունը այն կարծում է, որ պետք է իրականացվի հետևյալ առաջնահերթությունները։
1-Նպաստել բանվորների ու աշխատավարձ ստացողների գիտակցության բարձրացմանը՝ հատկապես իրենց դասակարգային շահերի վերաբերյալ։
2-Ազգային Ժողովը և իշխանությունը պետք է օրենք ընդունեն, որը թույլ կտա բանվորները, յուրաքանչյուր արտադրամասում կարողանան իրենց իրական արհմիույթունը կյանքի կոչեն։
3-Հայաստանի բոլոր արհմիությունները պետք է միմյանց հետ կապի մեջ լինեն և ստեղծեն կենտրոնական արհմիություն։
4-Հայաստանի հանքերը պատկանում են ժողովրդին, ու պետք է դրանք պետականացվեն, իսկ շահույթը օգտագործվի ժողովրդի բարեկեցության ու երկրի զարգացման համար։
5-Մինչև հանքերի պետականացումը՝ բոլոր ձեռնարկություններում աշխատավորների համար պետք է ստեղծվեն աշխատանքային բարենպաստ պայմաններ։
6-Ներկա պայմաններում Հայաստանը չպետք է լինի միայն հումք արտահանող երկիր։ Սեփականատերերին պետք է ստիպել, որ հումքը մշակեն երկրի ներսում և արտահանվի վերջնական արդյունքը՝ ապրանքի տեսքով։
Շահումյան Կազմակերպություն
12/02/2025
