Ինչպես գիտես, Հին Հունաստանի բանաստեղծ Հումերոսի ասածով, պատերազմի իսկական հերոսները տանջվեցին, պայքարեցին և նույնիսկ իրենց կյանքը զոհեցին հանուն «լավ բաների», օրինակ՝ փառքի, պատերազմի տրիբունաների, Ագամենոն թագավորի բարեսիրությունը վայելելու և նման բաների համար: Հոմերոսը մեզ ասում է, քանի որ Ագամենոնը (Հունական առասպելներում Տրոյայի պատերազմում հույների առաջնորդն էր) հավակնում էր, որ ինքն է տերը այն ավարների մի մասի, որը պատերազմի ժամանակ է ձեռք բերվել, զորավար Աշիլը անհանգստացել է ու երկարատև գործադուլ արել և միտումնավոր հրաժարվել է մասնակցել «Տրոյայի» պատերազմի (հունական ավանդության համաձայն՝ Միկենեի թագավոր Ագամենոնի գլխավորած արքայական թագավորների դաշնության պատերազմը Տրոյայի համար) շատ կռիվներին: Չնայած Ագամենոնը լավ գիտեր, որ կարիք ունի Աշիլի օգնությանը, մի վայրկյան անգամ չմտածեց, որ նրան խրախուսելու համար մի գումար առաջարկի պատերազմի ավարների փոխարեն: Որովհետև, եթե նման մի առաջարկ կատարեր, Աշիլը ավելի շատ կնեղանար:
Միայն հին Հունաստանի բանաստեղծը չէր, որ առևտրի չենթակա բաները նույնացնում էր իսկական լավ բաների հետ: Հռոմեական բանաստեղծ Օվիդը պատմում է, թե ինչպես հունական երկու ռամիկների՝ Աժաքսի և Էվլիսի միջև պայքար էր գնում, թե Աշիլի մահից հետո ով պետք է տիրանա նրա զենքերին: (Ձեռքով պատրաստված նուրբ զենքերը, որը Աշիլի մոր պատվերով պատրաստել էր Հեֆաեստուսը (Hephaestus)՝(հույն թագավորների համար զենք պատրաստող հայտնի երկաթագործ, քանդակագործ և արհետսավոր): Ըստ Օվիդի՝ հույն հրամանատարները որոշեցին լսել երկու զորավարներին ու նրանց հիմնավորումները և հետո կողմնորոշվեն, թե ով է արժանի տիրանալու Աշիլի «Աստվածային» զենքերին: Նրանք լսում են զորավարներին ու վերջում եզրակացնում, որ Էվլիսի (Տերավա ձիու հանճարեղ ստեղծողը) հիմնավորումները ավելի հզոր են Աժաքսի (անվախ ռազմիկ) հիմնավորումներից, որը այս լուրը լսելուց հետո ողբերգական ձևով վերջ տվեց իր կյանքին:
Այսօր ինչպե՞ս են կլուծվեր վեճերը թանկարժեք ձեռքի աշխատանքների, իրերի կապակցությամբ: Մեծ հավանա-կանությամբ մենք դրանք աճուրդի կդնեինք և այդ դեպքում ով, որ շատ գումար վճարեր, Աշիլի զենքերը կվերցներ: Ուրեմն ինչո՞ւ հին հույների մոտ աճուրդի դնելու միտք չառաջացավ: Պատասխանը այն է, որ աճուրդը կարող էր անօգուտ և տգեղ թվալ, որովհետև այն, ինչ Աժաքսի և Էվլիսի համար կարևոր էր, զենքերի փոխանակման արժեքը չէր: Այն, ինչ այդ երկու ռազմիկների համար կարևոր էր թվում, մի ուրիշ տեսակ արժեք էր՝ հպարտանալ, որ նրա գործընկերը իրեն արժանի է համարում Աշիլի զենքերը կրելու համար: Եթե այդ զենքերի սեփականությունը որոշվեր այն հիման վրա, թե ով է ամենաբարձր գումարը մուծում աճուրդի ժամանակ, ուրեմն Աշիլի զենքերի հաղթողի համար կարող էր առնվազն արհամարհանք լինել: Ու երբ իր վրանում աճուրդում հաղթողի աչքը ընկներ զենքերին, կհիշեր, որ չի կարողացել այդ զենքերը ձեռք բերել իր արժանիքներով:
Նրանց ու մեր աշխարհի տարբերության պատճառը շուկա ունցող հասարակության ու այսօրվա շուկայական հասարա-կության տարբերությունն է: Հումերի ժամանակներում շատ քիչ ապրանքներ էին գտնվում բոլոր շուկաներում: Հնում, իրոք, գոյություն ուներ ապրանք, շուկա և փոխանակման արժեք, և դրանք ունեին կարևոր դեր: Բազմաթիվ հին փյունիկյաններ, հույներ, եգիպտացիներ, մելանազիներ (բնակչություն, որոնք ապրում էին խաղաղօվկիանոսյան արևմտյան շրջանից մինչև Ավստրալիայի Արաֆուրա ծովի հյուսիս արևելյան և հյուսիսային սահմաններում) և ուրիշ առևտրական մարդիկ հազարավոր կիլոմետրեր ճամփորդում էին ու իրենց ապրանքները աշխարհի մի ծայրից մի ուրիշ ծայր էին տանում և փոխանակման արժեքի տարբերությունից շահ էին ձեռք բերում: Սակայն այս հասարակությունները չէին գտնվում շուկայի տրամաբանության տիրապետության ներքո: Հոմերի ստեղծագործություններում կերպարները, Հռոմի կայսրության հին ժամանակներում ժողովրդի վարքը լավ հասկանալու համար պետք է նախևառաջ հասկանալ նրանց մշակույթը և փորձարարական արժեքները:
Հենց այնպես, ինչպես այսօր Աշիլի, Էվլիսի և Աժաքսի վարքը մի կորեական կամ ամերիկյան առևտրականի համար ոչ տրամաբանական է թվում, նույնպես այսօրվա մարդկանց վարքը հին ռազմիկների համար զարմանալի կթվար: Որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ են մեր շրջապատի մարդիկ այսպես վարվում, պետք է հասկանալ, որ նրանց վարքի արմատները շուկայական հասարակություններում են, որտեղ փոխանակման արժեքը ամենագլխավորն է: Կյանքը շուկայական հասարակությունում կարելի է հասկանալ միայն տնտեսության չափանիշներով: Իհարկե, մշակույթը, ավանդույթները և կրոնական հավատքները նաև կարևոր են, որոնք անցյալում կարողացել էին որոշ ժամանակ շուկան մի կողմ դնել և մղել դեպի հասարակության եզրեր, իսկ փորձարարական արժեքները շարունակում էին իշխել: Սակայն նրանք կորցրեցին իրենց տեղը և ազդեցությունը շուկայի հանդեպ: Այդ իսկ պատճառով ես շարունակում եմ քեզ հետ խոսել տնտեսության մասին:
Հարցն այն է, թե ինչո՞ւ և ինչպես այն հասարակությունները, որ ունեին շուկա, վերածվեցին շուկայական հասարակության:
Շուկայական Հասարակության Հանճարը
Արտադրության ընթացքը կարիք ունի երեք հիմնական տարրերի՝
1-Առաջնային հումք, օրինակ՝ երկաթ, հանքաքար, որն արտահանվում է բնությունից, մեքենաներն ու գործիքները, որոնցով մշակվում են այդ հումքերը, շենքեր ու ցանկապատներ, որտեղ տեղադրվում են հումքերն ու գործիքները: Այս բոլորը համարվում են արտադրամիջոցներ կամ այն, ինչ տնտեսգետներն են անվանում կապիտալի ապրանքներ:
2-Տեղ կամ տարածք, օրինակ՝ ֆերմա, հանք, գործարան կամ արտադրամաս, արհեստանոց, գրասենյակ, որտեղ կատարվում է արտադրությունը:
3-Աշխատուժ, որը կյանք է տալիս ապրանքներին:
Նախկին հասարակություններում գոյություն չուներ ապրանք արտադրելու այս գործոններից որևէ մեկը: Իրանք անշարժ գույք էին, բայց ապրանք չէին: Օրինակ, նկատի առ մարդու աշխատանքը. մարդիկ միշտ էլ աշխատել են, անցյալում միգուցե ավելի շատ, քան այսօր: Մարդու աշխատանքը և տանջանքը ամեն տեղ եղել է, իսկ այն, ինչ այսօր մատնացույց ենք անում որպես «աշխատանքի շուկա» (մտածիր օրաթերթերի վերջին էջի մասին, որտեղ գործատուները հրատարակում են աշխատանքի առաջարկներ), անծանոթ և նույնիսկ անպատկե-րացնելի էր հին ժամանակ: Ստրկատիրության կամ ֆեոդալիզմի ժամանակ ստրուկները կամ հողագործները խիստ աշխատում էին, սակայն իրենց աշխատանքը չէին վաճառում իրենց տերերին: Տերերը հասարակ ձևով և ուժով արտադրության հսկայական մասը վերցնում էին իրենց, որը հաճախ սպառնալիքներով էին անում: Արտադրամիջոցները սարքվում էին կամ հողագործների միջոցով կամ էլ արհեստավորների, որոնք աշխատում էին տերերի ֆերմաներում կամ տարածքներում և իրենց աշխատանքի դիմաց ուտելիք էին ստանում: Սա նմանվում է նույն դեպքին, երբ ընտանեկան ընթրիքի ժամանակ, որտեղ բոլորը մասնակից են լինում որևէ գործ կատարելու մեջ: Ի վերջո հողն էլ ապրանք չէր: Դու կամ հողատեր էիր ծնվում, որ բոլոր դեպքերում երբեք չէիր մտածում քո պապերի հողի վաճառքի մասին, որովհետև այդ արարքը սարսափելի կհամարվեր, կամ հողագործ էիր ծնվում, որի արդյունքում երբեք չէիր կարող հողատեր դառնալ:
Շուկայական հասարակությունները այն ժամանակ առա-ջացան, երբ ամենաարդյունավետ աշխատանքները ուղղորդ-վեցին շուկաների կողմից արտադրության այն երեք գործոները վերածվեցին ապրանքի և այդ ընթացքում փոխանակման արժեք ձեռք բերեցին: Աշխատավորները դարձան «ազատ», որպեսզի կարողանան «աշխատանքի շուկայում», որը նոր էր ձևավորվել, իրենց աշխատուժը փողի դիմաց վաճառել: Մասնագետ արհեսավորները հիմնականում սկսեցին գործիքներ սարքել ու վաճառել: Եվ, իհարկե, հողակտորներն էլ առք ու վաճառքի և վարձու տալու արդյունքում նորաստեղծ անշարժ գույքի ընկերություններում փոխանակման արժեք ձեռք բերեցին:
