Քրդերը, պայմանները հարմար նկատելով, Եփրատ գետից անցան ու գրավեցին ամբողջ Դերզորի շրջանը, և հավակնում էին, որ Սիրիայի տարածքի 40 տոկոսի վրա իշխում են (որոշ աղբյուրներ նշում են 20 տոկոսի մասին)։ Սակայն Էրդողանը չէր կարող սա հանդուրժել և, ինչքան շուտ, փորձեց «Սիրիայի Ազատ Բանակը» կամ «Ջեյշո Օլ Վաթանին» և դաեշի ուժերի հետ ուղարկեց Դերզորը գրավելու համար։ Ասվում է, որ տեղի բնակչությունն էլ ընդառաջեցին և Թուրքիայի կողմից հովանավորող ուժերերը մեկ օրում կարողացան գրավել և վերցնել Դերզորը։ Քրդերն էլ ստիպված վերադարձան Եփրատ գետի մյուս կողմը։ Ասվում է, որ Դերզորի շրջանի որոշ մասերը դեռ քրդերի ձեռքում է։ Պանթուրքիստները՝ քայքայված օսմանյան ֆեոդալիզմի վերջին փաշայի անկումից հետո, այժմ շեփորում են նեոօսմանիզմի վերադարձը` ետ բերելու համար արյունոտ Շահ Սուլեյմանի փտած ոսկորները: 2015 թվականին ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը, վախեցած և դողալով, գիշերը մի քանի տանկերով քարշվեց Եփրատի ափի հողը՝ գտնելու Օսմանյան կայսրության հիմնադիր Սուլեյման շահի ոսկորները, ով մահացել էր 1236 թվականին Եփրատում լողալու ժամանակ և թաղված էր գետի ափին։Նրանք ստիպված էին գիշերով տեղափոխվել Ջաբիր ամրոցից։ Ալ-Քաիդայի ահաբեկիչը փոխելով իր հին ինքնությունը որպես Աբու Մուհամմադ ալ-Ջոլանի, փոխվեց և հայտնվեց նոր ինքնությամբ՝ իրեն կոչելով հեղափոխական։Մի քանի տարվա ընթացքում «իսլամի»զինվորը դարձել էր ժողովրդի զինվոր: Եվ նույնիսկ ներկայացավ իր իսկական անունով՝ Ահմադ ալ-Շարահ (ոչ թե Ալ-Քաիդայի Աբու Մուհամմադ ալ-Ջոլանի) անվամբ: Նա նույնիսկ վերջերս հանել է իր հին շորերն ու կոստյումով հարցազրույցներ տվել լրագրողներին։ Նա, ով իր գործունեության պատմության ընթացքում պատրաստ չէր ընդունել իր համոզմունքներից մի փոքր տարբերվող որևէ մեկին և հիմնականում անտեսում էր նրանց, այժմ շուկա է դուրս եկել խաղաղ ուղերձով և պնդում է, որ սիրիական բոլոր խմբերը. և սիրիացի ժողովուրդը ապահով է և ընդունված է իր երկրում ցանկացած կրոնով ու դավանանքով: Թեև այժմ տարբեր տեղեկություններ կան նաև նրա մարտիկների նկարների տեսքով, ում նրանք սարսափելի կերպով մահապատժի են ենթարկում հակառակորդներին, այս անգամ ոչ թե գլխատելով, այլ կրակելով և ալավիներին կեղտոտ խոզեր անվանելով։Մենք այժմ պետք է սպասենք, որ նա պնդի, թե այդ ուժերը ինքնագլուխ են իրականացնում այդ մահապատիժները: Սիրիական իշխանության տապալման վերաբերյալ վերջերս շուրջ 50 օրիգինալ հոդվածներ են հրատարակվել տարբեր հեղինակների կողմից, որոնցից ոչ մեկին չի անհանգստացնում ու չի նշում այն փաստը, որ Բաշար ալ-Ասադին տապալած սուննի զինյալները, ներկայումս գտնվում են ԱՄՆ արտգործնախարարության ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Նրանք նույնպես չեն նշում, որ այս ջիհադական խմբավորումը գտնվում է նաև ՄԱԿ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Չեն նշում, որ այս խմբի ղեկավար Աբու Մոհամմադ Ալ-Ջոլանի գլխի համար ԱՄՆ-ի կառավարությունը 10 միլիոն դոլար պարգև էր որոշել։ Այս տեղեկություններից ոչ մեկը չի հաղորդվել հանրությանը, քանի որ լրատվամիջոցները չեն ցանկանում, որ ամերիկյան ժողովուրդն իմանա որ Վաշինգտոնը միայն օգնել է Մերձավոր Արևելքի կենտրոնում ահաբեկչական ռեժիմի ստեղծմանը։ Բայց ահա թե ինչ է կատարվում իրականում։ Իսլամական և վահաբիական սև դրոշները պաշտպանվում են Թահրիր Ալ-Շամի և նրա մյուս դաշնակիցների կողմից: Ալ-Քաիդայի դրոշները բարձրացվել է Դամասկոսում և այլ քաղաքներում։ Սիրիայի շիաների և ալավի մուսուլմանների, ինչպես նաև քրիստոնյաների շրջանում։ Կա զգալի վախ այդ շրջաններում, որ դաժան վարքագիծ կը կիրառվի ապագակառավարության կողմից իրենց նկատմամբ,ինչպես, որ դա տեղի ունեցավ ԱՄՆ-ին ենթակա ենթակա ուժերի միջոցով 2011 թվականի պատերազմի տարիներին։ Թուրքիայի բանակը և հատկապես օդային ուժերը նույնիսկ ուղակի հարձակումներ են կատարում տարբեր քրդական շրջանների վրա։ Իհարկե, ցանկացած բռնապետության վերջը երանելի է դառնում։ Բայց մենք Սիրիայում չենք կարող խոսել ժողովրդի հաղթանակի մասին։ Ի տարբերություն 2011-ի, այս անգամ Ասադի դեմ հեղափոխական ապստամբություն չեղավ։ Այս իրավիճակն ավելի շատ նման էր իշխանության փոխանցմանը՝ կառավարական ուժերից այն զինյալներին, որոնք տարիներ շարունակ պատրաստվել էին Թուրքիայի կողմից: Այս խմբերն օգտվեցին հնարավորությունների պատուհանից, քանի որ Իրանը թուլացել է, իսկ Ռուսաստանը այլ առաջնահերթություններ ունի:
17:03
Չնայած Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայի բոլոր նահանգներում ռազմական գործողությունների դադարեցմանը և հազարավոր սիրիացի փախստականների վերադարձին իրենց քաղաքներ ու գյուղեր, Թուրքիայի կողմից աջակցվող զինված խմբավորումների և Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) բախումներըշարունակվում են երկրի հյուսիս-արևելքում։Սիրիայի Ազգային Բանակը, որը հովանավորվում է Թուրքիայի կողմից տարբեր շրջաններում պարտություն կրեց Քրդերի Ժողովրդական ճակատից, սակայն Թուրքիան այս անգամ մտադիր է ավելի շատ զինի և անօդաչու սարքերով նաև օգնի իրեն ենթական սիրիական բանակին։ Կարծես թե հարկ եղած պարագայում Թուրքիայի բանակը ուղղակի կմիջամտի և կաշխատի հարվածել քրդերին։ Քրդերը լավ տիրապետում են անօդաչու սարքերին ու լավ հարվածներ են հասցրել հակառակորդին և Թուրքիայի ռազմական սարքավորումներին։ Սիրիայի անցուդարձերում գլխավոր հաղթողն առայժմ Իսրայելն է, քանի որ «դիմադրության առանցքը» թուլացել է, և Իսրայելը կարողացել է գրավել Գոլանի բարձունքների քաղաքացիական տարածքը։ Իսրայելական տանկերը Դամասկոսից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա են։ Մյուս խոշոր հաղթողը Թուրքիան է, սակայն զարգացումները կարող են ավարտվել Թուրքիայի ռեսուրսների կամ էներգիայի մեծ կորստի գնով։ Ջահադիստական պետության գոյությունը Թուրքիայի սահմանում կարող է անկայուն դարձնել Թուրքիային։ Սիրիայի հյուսիսային մասում՝ «Մանբեկում», քրդերը պարտություն կրեցին ու Ղարագուզակ կամրջից վերադարձան իրենց նախկին տեղը։ Սակայն հետագայում՝ դեկտեմբերի 25-ից հետո, քրդերը կարողացան լավ կազմակերպվել, անցնել Եփրատ գետը և առաջ խաղացում ունենալ տարբեր ուղղություններով։ Այս առաջխաղացումների ընթացքում Ամերիկան որևէ օդային պաշտպանություն չցուցաբերեց քրդերին։ Հնարավոր է Ամերիկան քրդերին մենակ թողնի եթե իր շահերը ստիպեն իրենց։ Ամերիկան Դերզորում էլ չպաշտպանեց քրդերին։ Դերզորում հատկապես օդային որևէ պաշտպանություն ցույց չտվեց, որը ցույց է տալիս Ամերիկան էլ համաձայն է, որ այդ շրջանը թուրքիայի հսկողության ներքո լինի։ Շարունակելի․․․
