Համաշխարհային Առևտուր Կարող ես պատկերացնել, որ այս պատմությունը շատ երկար է, և եթե ուզենանք մանրամասության մեջ մտնել, վստահ եմ դու չես լսի մինչև վերջ: Ուրեմն մի ընդհանուր հայացքով եթե նայենք, իրականությունը այսպես է. ամեն ինչ սկսվեց Եվրոպայում նավաշինության զարգացմամբ օգտվելով կողմնա-ցույցից (այն սկզբից չինացիներն են հայտնաբերել) և ծովային նավագնացության ձևերի ընդհանուր զարգացումից: Այս բոլորը եվրոպացի ծովագնացներին օգնեց, որ հայտնաբերեն ծովային նոր ուղիներ, որը իր հերթին առաջացրեց համաշխարհային առևտուր: Անգլիայի, Հոլանդիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի առևտրականները Անգլիայից ու Շոտլանդիայից իրենց նավերը լցնում էին բրդով և Շանհայում փոխարինում էին չինական մետաքսով և նախքան Եվրոպա գնալը Յոկոհամայում մետաքսները փոխարինում էին ճապոնական սրերով, հետո շարժվում էին դեպի Հնդկաստան՝ Բոմբեյ նավահանգիստ ու սրերը փոխարինում էին համեմունքով, նորից վերադառնում էին Անգլիա, որպեսզի այս անգամ ավելի շատ քանակի բրդով լցնեն նավերը և կրկին նույն ճանապարհով շարունակեն այդ առևտուրը: Այս ընթացքում որոշ ապրանքներ օրինակ՝ բուրդը, համեմունքը, պողպատե սուրը, ձեռք բերեցին միջազգային արժեք: Այս ապրանքների, որոնց փոխանակման արժեքը միջազգայնորեն էր որոշվում և այն արտադրողները կամ վաճառականները, որոնք նման ապրանքներ էին վաճառում, նոր շուկայում ավելի շատ էին հարստանում: Հողատերերը, օրինակ, Անգլիայում և Շոտլանդիայում, երբ նկատեցին, որ հասա-րակական տեսակետից իրենցից ավելի ցածր մակարդակի մարդիկ, այսինքն առևտրականներն ու օպորտունիստ ծովա-գնացները, մեծ հարստություն են կուտակում, որոնց մոտ նրանց ունեցած հարստությունը չնչին է, վախեցան և միաժամանակ սկսեցին մտածել ու աներևակայելի մի բան որոշեցին. «Եթե չենք կարողանում այս ստոր առևտրականների հախից գալ, ինչո՞ւ չմիանանք նրանց» և երբ իրենց պալատների պատուհաններից նայում էին այն հողագործներին, որոնք իրենց հողի վրա են աշխատում, իրենք իրենց ասացին. «Այս հողագործները, որոնք սոխ ու բազուկ են ցանում, ի՞նչ օգուտ ունեն, իրոք, բազուկը ի՞նչ արժեք ունի միջազգային շուկայում՝ ոչ մի արժեք»: Այսպիսով ագրեսիվ մի որոշում կայացրեցին՝ փչացող գյուղատնտեսական ապրանքների չարիքից ազատվելու համար, օրինակ՝ սոխ և բազուկ, որոնք ոչ մի ձևով չէին կարող ներմուծվել նորաստեղծ համաշխարհային շուկա, ցանկապատեցին իրենց բոլոր հողերը, բոլոր խեղճ հողագործներին հեռացրին աշխատանքից և նրանց փոխարեն իրենց ցանկապատված հողերը լցրին ոչխարների հոտերով, որոնք ավելի հնազանդ էին, քան հողագործները, և հնարավորություն էին ստանում մի ակնթարթում ոչխարների բրդերը միջազգային շուկայում վաճառելու: Այսպիսով Անգլիան մարդու պատմության մեջ կոշտ փոփոխությունը փորձեց, որին անվանում էին՝ ցանկապատում (Enclosure): Քանի դար անց ոչ մի բան անցյալի նման չէր: Անգլիայի գյուղերի տեսքը ամբողջովին փոխվեց: Շարունակականության կամ միասնականության զգացմունքը, որը տիրում էր հողագործների մոտ, որոնք սերունդ առ սերունդ նույն հողերում և նույն տերերի հետ ապրել էին և կատարում էին իրենց պապերի ավանդույթներն ու աշխատանքը, միանգամից ավարտվեց: Գյուղացիների ավելի քան յոթանասուն տոկոսը իրենց պապենական հողերից ու տներից դուրս շպրտվեցին: Այս արարքը քայքայիչ, վայրի ու դաժան էր, սակայն արդյունավետ, շահավետ էր միայն հողատերերի համար: Այսպիսով Անգլիայի փոփոխության ընթացքը սկսվեց շուկա ունեցող հասարակությունից դեպի շուկայական հասա-րակություն, որովհետև հողագործների դուրս անելուց հետո աշխատանքը և հողը վերածվեց ապրանքի: Ինչպե՞ս, լավ, դու և ես ի՞նչ կանեինք, եթե մենք հանկարծակիորեն հայտնվեինք Անգլիայի գյուղական շրջանի ցեխոտ փողոցներում: Անպայման կգնայինք մի ուրիշ գյուղ, առաջին տանը, որ հասնեինք կխնդրեինք ու կասեինք՝ ամեն ձևի աշխատանք կկատարենք մի կտոր հացի ու ապաստարանի համար: Այսպիսով հասանք իսկական պատմությանը: Աշխատանքի շուկայի ծնունդ՝ այնպիսի մի շուկա, որտեղ մարդը, որը չունի հող և գործիքներ, պետք է իր կյանքը անցկացնի աճուրդի դնելով իր աշխատանքը և նեղությունը՝ ապրանքի վերածելով այն:
10:35
Սա հենց այն էր, որ պատահեց: Նախկին հողագործները հազար-հազարներով ու անհարմար ճանապարհներով ման էին գալիս ու միակ բանը, որ ունեին վաճառելու համար իրենց աշխատուժն էր: Հակառակ իրենց ծնողների կամ պապերի, որոնք իրենց աշխատանքը առանց վաճառելու էին ապրում, նախկին հողագործերը ստիպված էին վերածվելու աշխատանք վաճառողների: Համենայն դեպս ցավոտ ձևով նոր շուկայի ստեղծումը տասնամյակներ տևեց: Սկզբում հազարավոր նախկին հողագործներ կամ գյուղացիներ իրենց աշխատանքը վաճառում էին քիչ թվով գնորդների: Պարզապես մի քանի տասնյակ տարի հետո առաջին գործարանների ստեղծմամբ աշխատանքի պահանջը բարձրացավ: Մինչ այդ բավարար գործատուներ չկային նախկին անգործ գյուղացիների բանակը գրավելու համար, այդ իսկ պատճառով տարածվեց սովը, հիվանդությունները և ընդհանուր չարչա-րանքը, որոնք աննախադեպ էին խաղաղ ժամանակների համար: Նույն դեպքը պատահեց նաև հողի հետ: Երբ հողատերերը հողագործներին փոխեցին ոչխարների հետ, հասկացան, որ բուրդ արտադրելու իրնեց հսկողության փոխարեն կարող են այդ հողերը ուրիշներին վարձու տալ, իսկ վարձի գինը կորոշվի բրդի միջազգային շուկայական արժեքի հիման վրա: Ինչքան խոտը կամ անասնակերը հողատարածքներում շատ և հարուստ լիներ, ավելի շատ թվով ոչխարներ կարող էին արածել ու ավելի մեծ քանակությամբ բուրդ կարտադրվեր, և հողատերերը կարող էին ավելի շատ վարձ ստանալ մի հեկտարի դիմաց: Վերջապես, երբ բուրդը միջազգային արժեք գտավ, միակ բանը, որ Անգլիայի հաճելի ու կանաչ հողերը կարիք ունեին՝ գյուղացիների վտարումն էր ու նրանց տեղը գեր ու գեղեցիկ ոչխարներով փոխարինելը: Սակայն ո՞վ էր հողը վարձելու և ոչխար աճեցնելու: Պարզ է՝ նախկին որոշ գյուղացիներ, որոնք կամ պետք է այդ գործը անեին կա՛մ էլ ենթարկվեին դաժան աղքատության: Նրանք պայմանագրեր էին կնքում տեղային հողատերերի հետ այն հույսով, որ երբ բուրդը շուկայում վաճառվի, այնքան գումար կլինի, որ վարձը մուծեն, եկամուտի մի մասն էլ մյուս աշխատողներին տան ու վերջում էլ, եթե չնչին մի բան էլ մնա, դրանով իրենց ընտանիքի փորը կկշտացնեն: Ուշադրություն դարձրու, թե ինչպես բոլոր հողագործները նույն ժամանակ վերածվեցին մի տեսակ բիզնեսմենների և իրենց պապենական հողերը վերածվեցին ապրանքի: Նախկինում՝ ֆեոդալական համակարգի իշխանության ներքո, գյուղացիները պետք է հողի վրա աշխատեին որպեսզի փորները կշտացնեին, և տերը, որ այդ հողերի տերն էր, իր բաժինը վերցներ: Շուկան ամբողջովին բացակայում էր արտադրության ու բաշխման գործընթացից: Սակայն երբ գյուղացիները վտարվեցին հողերից, բնակչության մեծ մասը ստիպված եղավ շուկայում մի տեսակ մասնակից լինել: Գյուղացիների մեծ մասը միացավ աշխատանքային շուկային, որտեղ ջանում էին քրտինքով աշխատանքը վաճառել ու մտահոգված էին իրենց աշխատանքի ու նեղության փոխանակման արժեքի գնահատմամբ: Նրանցից շատ քչերը շարունակում էին աշխատել իրենց տերերի հողերի վրա, բայց ամբողջովին տարբեր պայմաններով՝ որպես վարձվածներ, որոնց վարձի չափը որոշվում էր բրդի գնի հիման վրա, և որպես գործատուներ, որոնք շուկայական բրդի գնի տատանման հետևանքով միշտ վախի մեջ էին գտնվում: Մինչդեռ նրանց հայրերն ու մայրերը այն վախով էին ապրել, որ հանկարծ այնպես չլինի իրենց տերերը իրենց արտադրության մի մասը սովի դեմն առնելու նպատակով իրենց համար մի կողմ չդնեն: Հիմա նրանք մի ուրիշ բանով էին մտահոգված, կկարողանան արդյոք շուկայում բուրդը ծախել ու փող ձեռք բերել, որպեսզի դրանով և վարձը մուծեն և բավարար չափով սնունդ գնեն, որ երեխաներին կշտացնեն: Շարունակելի․․․
