Գործարան. Պատմության Մոխրագույն Լաբորատորիաները
Հողատարածքների ցանկապատման քաղաքականությունը արդյունաբերական հասարակության ստեղծման համար առաջնային անհրաժեշտ հիմքերը ստեղծեց: Սակայն, ինչպես խոհարարը կհաստատի, առաջնային մթերքները բավարար չէին, ու էներգիա էլ էր պետք: Այդ անհրաժեշտ էներգիան մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը հասանելի չդարձավ: Այդ էներգիան մոխրագույն և ոչ բնակելի շենքերից էր գալիս, որոնք իրենց երկար խողովակներից սև ծուխ էին արտանետում: Գործարանները, որոնք իրենց ներսում տեղադրել էին չդադարող գոլորշու շարժիչ, ստեղծել է շոտլանդացի Ջեյմզ Վատը: Արդյունաբերական հեղափոխությունը հասել էր նպատակին:
Գիտեմ, որ կհարցնես: «Ինչո՞ւ արդյունաբերական հեղա-փոխությունը կատարվեց Անգլիայում և ոչ թե մի ուրիշ երկրում, օրինակ Ֆրանսիայում կամ Չինաստանում»: Այս հարցին պատասխանելու համար շատ պատճառներ են բերվել: Որոշները այն իրականությանն են անդրադառնում, որ Անգլիան՝ որպես մի կղզի, աշխարհագրական տեսակետից հեռու էր այն քաոսային պատերազմներից, որը քայքայում էր Եվրոպական աշխարհամասը, և ամբողջ ծովագնացության պատմության ընթացքում, երբ խոսք է գնում շուկաների շահագործումից, համաշխարհային առևտրից, սա մի առավելություն է համարվում: Որոշներն էլ անդրադառնում են Անգլիայի բնական պաշարներին, օրինակ՝ ածուխին, մեծ գաղութային և հարուստ բնակչությանը իր երկրից դուրս, հատկապես Կարիբյանների շրջանում, որտեղ աֆրիկացի ստրուկները աշխատում էին անգլիացի հաղթողների հողերի վրա: Սակայն ամենահամոզիչ պատճառաբանությանը, որ հանդիպեցի, այն էր, որ անդրա-դառնում էր երեք ուրիշ գործոններին՝ հակառակ եվրոպացի կամ չինացի ֆեոդալ տերերի, որոնք տիրում էին մեծ մասնավոր բանակներին: Անգլիացի տերերը ռազմական հատուկ ուժ չունեին, այսպիսով նրանց հարստանալը ավելի շուտ առևտրի միջոցով էր կատարվում, քան թե դաժան ճնշումների միջոցով: Միևնույն ժամանակ անգլիացի տերերը հովանավորվում էին համեմատաբար ուժեղ կենտրոնական ուժի կողմից, թա-գավորական մի համակարգի, որի գագաթում էր կանգնած ուժեղ մի բանակ. գյուղացիների ամբստամբության դիմաց, որոնք դիմադրում էին իրենց վտարման դեմ, տերերին օգնության էին հասնում: Վերջապես այս է իրականությունը, որ Անգլիայում հողատերերը համեմատաբար կենտրոնացած էին, այսինքն՝ գյուղացիների մասսայական վտարումը պահանջում էր շատ քիչ քանակությամբ հողատերերի համաձայնությունը: Որպեսզի տեսնենք, թե ինչպես արդյունաբերական հեղափոխությունը կատարվեց Անգլիայում, արի վերադառնանք խոհանոցի փոխաբերության ու Անգլիան պատկերացնենք որպես մի մեծ կաթսա: Նախ, բոլոր այդ հարցերը, որ մտքումդ կա և ես նշեցի (հողատերերի ռազմական թուլությունը, ուժեղ կենտրոնական կառավարություն և նման բաներ), լցրու այդ մեծ կաթսայի մեջ և թող մի քիչ խառնվեն իրար ու թրջվեն: Հետո դրան ավելացրու առևտրական դասակարգի ու արիստոկրատների հարստու-թյունը, որը ձեռք էր բերվել համաշխարհային առևտրում որոշ ապրանքների՝ օրինակ՝ բրդի, կտորի և պողպատի վաճառքի շահույթից: Հետո այդ կաթսային ավելացրու մեծ թվով նախկին անգործ գյուղացիներին, որոնք փողոցներում մի կտոր հացի, կամ աշխատանքի և որևէ բանի համար մուրացկանություն էին անում: Վերջում ավելացրու այն էներգիան կամ ջերմությունը, որը արտանետվում է պրն. Վատի գոլորշային շարժիչներից, որը կարող էր միևնույն ժամանակ հազարավոր տեքստիլի մեքենաներին էներգիա հաղորդել ու նրանց արագ շարժել: Մի քիչ բախտ ունենալով՝ արդյունաբերական հեղափոխությունը քո կաթսայից սկզբնական գործարանների տեսքով գլուխ կբարձրացնի: Եվ այստեղ, Վիլիամ Բլակի (William Blake) ասածով «Սատանայական մութ ջրաղացներն» (dark satanic mills) էին, որ վերջապես անբախտ նախկին գյուղացիների երեխաներին գտան, որպես արդյունաբերող բանվորներ, և պատմության մեջ առաջին անգամ գոլորշու նոր շարժիչների կողքին սկսեցին քրտինք թափել:
Մեծ Հակասություն
Փոխանակման արժեքի հաղթանակը փորձարարական արժեքի հանդեպ, լավ թե վատ փոխեց աշխարհը:
Մի կողմից շատ արտադրության, հողի ու աշխատանքի ապրանքայնացումը, վերջ տվեց տեր ու գյուղացու տհաճ համակարգի անարդարությանն ու շահագործմանը: Ծնվեց ազատության նոր հասկացողություն, որը զուգորդվում էր ստրկատիրության վերացման ու բոլորի համար բավարար ապրանքների արտադրության կարողության ու տեխնոլոգիայի առաջացման հետ:
Մյուս կողմից այս փոփոխությունը նոր և անհամեմատելի խեղճության տարածման, այսինքն՝ աղքատության ու պոտենցյալ ստրկատիրության առաջացման պատճառ դարձավ: Շուկայական հասարակության ծնունդով, գյուղացիների դուրս մղելով մշակման ենթակա տարածքներից կամ հողերից, նախկին անհող մշակողներին վերածեց արդյունաբերող բանվորների կամ հողագործների, որոնք վարձ էին մուծում հողատերերին: Երկու դեպքերում էլ արդեն նրանք որոշ չափով ազատ էին, ու հնարավոր չէր նրանց կամքին հակառակ ստիպել որևէ աշխատանք կատարել, սակայն այդ ազատությունը իր հետ բերեց նոր շղթաներ: Չնայած օրավճարով բանվորները ազատ էին, ինչ աշխատանք, որ ուզում էին կատարեն, սակայն հիմա նրանք ամբողջովին շուկայի ձեռքում ստրուկներ էին: Ազատ էին՝ իրենց աշխատանքի համար մի գործատու կամ բրդի մի գնորդ գտնելու չափով: Առանց հողի նրանք ազատ էին ցանկացած վայր գնալու համար, սակայն նրանց խիստ սպառնում էր անօթևանությունը:
Նրանք, ովքեր կարողացան աշխատանք գտնել, օրական 14 ժամ աշխատում էին Վելշի ու Եուրքշայրի քարածխի հանքերում և «Ռուդքլայդ» նավաշինական գործարաններում: Հենց նույն ժամանակահատվածում օրաթերթերը հաղորդեցին այն մասին, որ Անգլիայում և Շոտլանդիայում 10 տարեկան երեխաներ զօր ու գիշեր իրենց ժամանակը անց են կացնում գոլորշու շարժիչներին շղթայված կարգավիճակով, որպեսզի ինչքան կարող են նրանց աշխատուժը օգտագործեն: Որոշ հղի կանայք, որոնք աշխատում էին «Ղալկուրնիշ» ից (Cornish) հեռու ընկած հանքերում, ստիպված էին միայնակ գերեզմանատներում կամ թունելներում ծննդաբերել: Մոտավորապես հենց նույն ժամանակաշրջանում գաղութացված շրջաններում, օրինակ, Ջամայկայում և այն շրջանում, որը այսօր վերածվել է Միացյալ Նահանգների հարավային մասի, արտադրությունը հենված էր այն ստրուկների վրա, որոնք Աֆրիկայում գողացվել էին իրենց տներից և վաճառվել էին՝ ըստ փոխանակման արժեքի:
Մարդու պատմության ընթացքում երբեք նման մի բան չէր պատահել: Միգուցե ճիշտ լիներ, որ մարդը հենց սկզբից համաշխարհայնացման ընթացքում գտնվեր, համենայն դեպս, ինչպես գիտես, բոլոր մարդկանց արմատները վերադառնում են դեպի Աֆրիկա: Սակայն այս տեսակ համաշխարհայնացումը, որը հետևանք է արդյունաբերական հեղափոխության, առաջացրեց նաև մի հսկա հակասություն, այսինքն՝ նոր աներևակայելի հարստության ու անբացատրելի տառապանքի համատեղելիություն: Արդյունքում անհավասարությունները, որը գյուղատնտեսական հեղափոխությունն էր առաջացրել, ակնառու ձևով ավելացավ: Այդ հեղափոխությանը անդրադարձել էինք նախկին բաժիններում:
Շարունակելի․․․
