Միգուցե վերոհիշյալ տերմինը շատ անգամներ լսել ես: Նման պատկերացում մարդու նկատմամբ ի վերջո պրոֆեսիոնալ ձևով, ցինիկ և խիստ հոռետեսական է, սակայն դժբախտաբար կարող է մեծ հավանականությամբ ճիշտ լինել: Սակայն նույնիսկ եթե փողը այս օրերում ամբողջ կյանքի նպատակն ու բովանդակությունը լինի, այն, ինչ աշխատում եմ այստեղ քեզ ասել այն է, որ դա միշտ այդպես չի եղել:
Հնարավոր է փողը միշտ կարևոր գործիք լինի, որը մարդկանց օգնել է հասնել իրենց նպատակին, սակայն նպատակն իր մեջ ու իր համար այն մակարդակի, որ այսօր գոյություն ունի, չի եղել: Ֆեոդալական համակարգի օրոք մի հողատիրոջ մտքով երբեք չէր անցնում իր պալատը վաճառել, ինչքան գումար էլ որ իրեն առաջարկեին: Նա այն կարծիքին էր, որ այդ արարքը ոչ բարոյական ու ամոթալի է: Եթե ստիպված լիներ կարիքի բերումով այդ գործը կատարել, իրեն նսեմացած կզգար ու այդ արարքը կնկատեր որպես վատ պարտություն: Այսօր հազվադեպ կարող ես հանդիպել, որ եթե պալատի, նկարչության, զբոսանավի համար շատ հարմար գին առաջարկեն, մարդիկ չեն վաճառի ու կասեն, որ վաճառելու համար չէ: Փոխանակման արժեքների հաղթահարմամբ՝ փորձարարական արժեքների նկատմամբ նույնպես շուկա ունեցող հասարակությունների վերաճը կամ զարգացումը շուկայական հասարակության ժամանակ պատահեց և բացի դա մի ուրիշ բան էլ պատահեց՝ փողը միջոցից վերածվեց նպատակի:
Հիմա ժամանակն է հասել, որ քեզ հասարակ լեզվով ու համառոտ բացատրեմ, թե ինչպես դա պատահեց: Մարդը ստեղծեց շահույթի դրդապատճառը (profit motive): Սակայն արդյոք շահույթի դրդապատճառը միշտ մարդու էության մասը չի՞ կազմել: Ո՛չ, չի կազմել: Հստակ կարելի է ասել, որ ցանկություններ գոյություն ունեցել են՝ կուտակելու ուժ, ոսկի, գեղարվեստական ստեղծագործողություններ, նորաձևությանը հետևող ընկերներ և հողատարածքներ: Սակայն շահույթը բոլորովին տարբեր բան է և երբեք էլ նա մինչև վերջերս պատմությունը առաջ տանող գործոն չի եղել:
Եվ հիմա թող ավելի բարդ գաղափարի մասին քեզ հետ խոսեմ: Շահույթի գլուխ բարձրացնելը, որպես խրախուսանք մարդկանց՝ աշխատանք կատարելու համար, մի նոր դեր տվեց պարտքին:
«Դժոխքը այնտեղ է, ու ես կամ»: Սա Մոֆիստոֆելի (Mophistopheles-գերմանական գրականության մեջ սատանայական կերպար է) չար ոգու պատասխանն է, որը հանկարծակի ներկայացվեց դոկտ. Ֆաստուսին՝ Քրիստոֆեր Մալրոյի հայտնի վեպի գլխավոր հերոսին: Եվ Ֆաստուսը հարցնում է, թե արդյոք նա միանգամից է ուղարկվել դժոխք, և Մոֆիստոֆելը պատասխանում է. «Որտեղ որ գնամ, նույնպես դժոխքում եմ»:
Գիտեմ, որ դեռ այն սև պատմությունը չես կարդացել, թե ինչպես Ֆաստուսը իր ոգին վաճառեց Մոֆիստոֆելուսին: Այն, թե ինչո՞ւ մինչ այժմ այս պատմությունը քեզ չեմ ներկայացրել դրա անհանգստացնող և սարսափելի պատճառով չէ: Ինչ էլ որ լինի, դու կարդացել ես Գրիմ եղբայրների փերու մասին հեքիաթները (Եակուբ և Վիլհամ Գրիմ-գերմանացի գրողներ են, որոնք 19-րդ դարում հավաքագրել են ժողովրդական հեքիաթներ), որտեղ նշված արյան և արյունահեղության ոչ դուրեկան պատկերները ավելի սարսափելի են: Ո՛չ, պատճառը այն է, որ դրա պատմությունը մի հասկացության մասին է, որը անհարմար է երեխաների համար՝ պարտք:
Մալրոյի հեքիաթն այսպես է: Մոֆիստոֆելը գայթակղիչ մի առաջարկ է անում դոկտ. Ֆաստուսին: Նա Ֆաստուսին 24 տարվա համար բացարձակ իշխանություն և անսահման հաճույք է տալիս այն պայմանով, որ նա խոսք տա դրանից հետո իր հոգին հանձնել իրեն: Ֆաստուսը այս առաջարկի մասին մտածում է և հասնում է այն եզրակացության, որ 24 տարի բացարձակ իշխանությունը և երջանկությունը բավական են, և երբ ժամանակը հասնի, Մոֆիստոֆելը իմ հոգու հետ ինչ ուզում է թող անի: Այսպիսով համաձայնում է, և Մոֆիստոֆելը ժպտալով նրանից ուզում է, որ պայմանագիր կնքեն, որը կստորագրի ինքը, և Ֆաստուսը այդ պայմանագիրը ոչ թե թանաքով, այլ իր արյունով է ստորագրում:
Մարդիկ միշտ պարտքի մեջ են ընկել: Երբ մի հարևան պահանջի դեպքում մյուս հարևանին օգնում է, երկրորդ հարևանը շնորհակալություն է հայտնում և ասում է. «կփոխհատուցեմ»: Նրանք առանց որևէ պայմանագրի և ստորագրության իմանում են, որ շուտով այդ լավ արարքը, համաձայնությամբ բարոյական պարտքի կվերածվի: Սակայն այս տեսակ համերաշխությունը երկու պատճառով տարբերվում է այն հասկացությունից, որ այսօր մենք ունենք պարտքի մասին: Նախ՝ պայմանագիր և երկրորդը՝ շահույթ:
Համաձահնագիրը ոչ պաշտոնական մի պայմանագիր է, օրինակ՝ «Այսօր դու ինձ օգնիր, և ես վաղը քեզ կօգնեմ». նման մի օրինական պարտադրանք որոշակի պայմաններով վերածում է մի տեսակի փոխանակման արժեքի, և երբեմն ու ոչ թե փողի հիման վրա է միշտ արտացոլվում: Այս պայմանագրի իմաստը, որը կոչվում է վարկի պայմանագիր, հաճախ այսպես է. ով որ վարկ է վերցնում (պարտապան), վերջում պետք է ումից, որ վերցրել է վարկը (պարտքատեր), իր վարկի տված չափից ավելի շատ գումար վերադարձնի: Այս տեսակ հատուկ օգուտին, որը ստացվում է վարկ տրամադրելուց, շահույթ են անվանում: Այսպիսով տարբերությունը հենց այստեղ է՝ համերաշխության պայմաններում, ուրիշ մարդուն օգնելու խրախուսանքը փորձարարական արժեք է, որը ստացվում է լավ գործից, ներքին ջերմությունից, որը զգում ես ուրիշին օգնելուց, ճիշտ այն ժամանակ, երբ դու կապիտան Կուստային օգնեցիր ծովում խրված խարիսխը դուրս բերելու համար: Սակայն մի օրինական վարկի պայմանագրի դեպքում քո դրդապատճառը այն է, որ հավելյալ փոխանակման արժեք ձեռք բերես, որպեսզի տրամադրած փողից շահույթ ստանաս:
Դոկտոր Ֆաստուսի դեպքում Մեֆիստոֆելը որևէ ցանկու-թյուն չուներ համերաշխության հիման վրա փոխանակում անել: Այդ չար հոգին, հոգնած ու ատելությամբ լի չարչարանքի արժանի մարդկանց քաշում էր դեպի դժոխք, այն էլ նրանց կամքին հակառակ, ցանկանում ավելի մեծ չափի պարգև: Մի լավ մարդ, որ ազատ ձևով ընտրում է հավիտենական տանջանքը: Նա այս գործը անում է՝ մի լավ բժշկի պարտքի տակ դնելով՝ ազատ և արդար կնքված պայմանագրով: Հենց որ ժամը վայրկյան առ վայրկյան մոտենում է Ֆաստուսի երջանկության 24-րդ տարվան, բնականաբար դոկտորը ավելի է հուսահատվում ու փոշմանում է իր ստորագրած պայմանագրից և գիտակցում է այն ահռելի «շահույթի» մասին, որ պետք է մուծի:
Ֆաստուսի պատմությունը և նրա պարտքը Մեֆիստոֆելին շատ կարևոր է, որովհետև արտացոլանքն է ժողովրդի այն անհանգստությունների քանի որ իրենց հասարակությունը շուկա ունեցող հասարակությունից վերածվում է շուկայական հասարակության: Բոլորովին պատահական չէ, որ Մալրոն իր ստեղծագործությունը 16-րդ դարում գրեց, երբ փոխանակման արժեքը աստիճանաբար հաղթում էր փորձարարական արժեքին: Այս գործը ցույց է տալիս ազատ ընտրության, պարտադրող պայմանագրի, պարտքի և շահույթի միջև հարաբերությունները: Շատ գեղեցիկ ձևով արտացոլում է շահույթի դրդապատճառի առաջացումը սկզբնական մոդեռն Եվրոպայում, և առաջացրած անհանգստությունը:
Հենց այս պատճառով է, որ քեզ ասում եմ ֆաստուսի և Մեֆիստոֆելի պատմությունը հեքիաթ չէ, այլ մարդու պատմության ընթացքում ցավալի պահ է ցույց տալիս, մի պահ, երբ պարտքը և շահը գործընկեր են դառնում:
Թող տեսնենք՝ այս գործը ինչպես պատահեց:
