Շահումյան հասարակական կազմակերպության կանանց բաժանմունքը ջերմորեն շնորհավորում է բոլոր աշխատավորներին՝ գնահատելով յուրաքանչյուրի նվիրվածությունն ու ջանքերը մեր հասարակության զարգացման գործում։ Ձեր աշխատանքն է, որ կերտում է վաղվա օրը, ամրապնդում համայնքը և ստեղծում նոր հնարավորություններ։ Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ ձեր իրավունքները՝ պաշտպանված։ Մաղթում ենք առողջություն, հաջողություններ և արժանապատիվ աշխատանքային պայմաններ։ Միասնաբար՝ դեպի ավելի արդար ու բարեկեցիկ հասարակություն։
