https://youtu.be/gR51Ya0t1OA?si=_XXy2_zV7Vg1FWP9
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վառ պահենք Մայիսի 9-ը՝ որպես ֆաշիզմի դեմ հաղթանակի և շարունակվող պայքարի օր։
Մայիսի 9-ը միայն անցյալ չէ։ Այն նաև պայքարի կոչ է՝ այսօր։
Մայիսի 9-ը՝ Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի անմահ սխրագործության հիշատակի օր
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար ունի նաև հատուկ նշանակություն․ այն նաև Շուշիի ազատագրման օրն է։
1929–1930 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով, մի կողմից, և շուկայական համակարգի հակառակորդ ու զարգացող մրցակից Սովետական Միությունը տապալելու նկրտումներով, մյուս կողմից, Արևմուտքի ֆինանսական և արդյունաբերական խոշոր կենտրոնները ուղղակի և անուղղակի, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին Գերմանիայում նացիստներին՝ Խորհրդային Միության դեմ ուղղված ռազմական գործողությունների համար։
Խորհրդային ժողովուրդները կրեցին պատերազմի հիմնական բեռը, պատճառելով ֆաշիստների զենք զինամթերքի և մարդկային կորուստների մոտ 90%-ը ։ Հայ ժողովուրդը ևս տվեց հարյուր հազարավոր զոհեր՝ ֆաշիզմը կանգնեցնելու համար։
Այսօր էլ ֆաշիզմը չի վերացել․ այն փոխել է իր ձևերն ու կարգախոսները։
Այսօր ևս ֆաշիստական դրսևորումները տարբեր երկրներում, հաճախ կեղծ կարգախոսներով, շարունակվում են՝ հրահրելով պատերազմներ, խլելով ժողովուրդների կյանքեր և սպառնալով ոչնչացնել հազարավոր տարիների պատմություն ունեցող քաղաքակրթություններ։
2023 թվականին Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը, որը հաճախ բնութագրվում է որպես էթնիկ զտում, ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային համակարգի անկարողությունը՝ պաշտպանելու ժողովուրդների հիմնարար իրավունքները։ Այդ իրադարձությունները կապվում են թուրք-ադրբեջանական համատեղ քաղաքականության հետ։
Այս ամենը վկայում է՝
ֆաշիզմը կենդանի է այնտեղ, որտեղ
ուժը վեր է դասվում իրավունքից,
պատերազմը դառնում է քաղաքական գործիք։
Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակը տոնելիս Ռուսաստանի Դաշնությունը, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, չի կարող հաշվի չառնել Հայաստանի ներդրումը այդ հաղթանակում՝ հատկապես ներկա հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։
Մենք հայտարարում ենք՝
դեմ ենք բոլոր ձևերի ֆաշիզմին,
դեմ ենք իմպերիալ քաղաքականություններին։
Շահումյան կազմակերպություն
09.05.2026
