Խաղաղության վերաբերյալ մեր դիրքորոշումը
Ամենաբարենպաստ խաղաղությունը այն ժամանակ է կարող իրական լինել, որ Հայաստանը գտնվի ռազմական ու մարտական բարձր պատրաստության մակարդակի վրա։
Շահումյան Կազմակերպությունը կողմ է տարածաշրջանում կայուն, արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղությանը։
Սակայն խաղաղությունը չպետք է միամտորեն նույնացվի միայն փաստաթղթի ստորագրման հետ։
Ադրբեջանի շարունակվող նկրտումները, ինչպես նաև այդ երկրի ղեկավարության կողմից հնչող հայտարարություններն ու ռազմավարական ծրագրերը մեզ պարտադրում են լինել ավելի զգոն և իրատես, այլ ոչ թե իրավիճակը պարզապես ներկայացնել «Հայաստան–Ադրբեջան խաղաղություն» ռեալ իրավիճակ։
Հայաստանը չի կարող իր տնտեսական զարգացման հնգամյա ծրագիրը կառուցել միայն այն կանխատեսումի վրա, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները վերջնականապես կարգավորված են և ապագայում չեն կարող կրկին սրվել։
Խաղաղության ձգտումը պետք է զուգակցվի խաղաղության հնարավոր խախտման դեպքում պետության դիմակայունության ապահովմամբ։
Ի՞նչ ենք առաջարկում
Մենք առաջարկում ենք 2026–2031 թվականների ծրագիրը լրացնել ազգային տնտեսական և անվտանգության ռազմավարությամբ, որը պետք է նախատեսի՝
-Սեփական ռազմաարդյունաբերության լրջորեն զարգացում,
– «Խաղաղության խաչմերուկ» նախագծի չիրականացման կամ ձգձգման դեպքում այլընտրանքային տնտեսական և հաղորդակցային ուղիների նախապատրաստում և զարգացում,
– Իրանի հետ սահմանային և տնտեսական կապերի խորացման մեխանիզմների զարգացում, որը բխում է երկու երկրների շահերից:
– ԱՄՆ–Իրան հակամարտության ընդլայնման դեպքում Հայաստանի համար էներգետիկ և ֆինանսական ճգնաժամային պլանի մշակում,
– էներգետիկ արտադրության արագացում և էներգետիկ անկախության ամրապնդում։
Հատկապես մտահոգիչ է արհեստական բանականության ոլորտի խոշոր Firebird- գործարանի և այլոց բարձր էներգասպառում ունեցող ենթակառուցվածքների օգտագործման դեպքում Հայաստանի էներգետիկ համակարգի պատրաստ լինելու հարցը։
Եթե կառավարության ներկայիս էներգետիկ ծրագրերը բավարար չլինեն աճող պահանջարկը ծածկելու համար, ոչ հեռու ապագայում Հայաստանը կարող է ստիպված լինել էլեկտրաէներգիա ներմուծել նաև ոչ բարեկամ հարևաններից։ Դա Հայաստանի՝ առանց այդ էլ փխրուն անվտանգությունը կդարձնի ավելի խոցելի։
-Անհրաժեշտ է նաև ռազմավարական պահուստների և ֆինանսական բուֆերների ավելացում։
Հայաստանը պետք է ունենա այնպիսի տնտեսություն և պաշտպանություն, որը կկարողանա դիմակայել նաև այն աշխարհին, որտեղ խաղաղության սպասումները չեն իրականանում։
Սյունիքի հարցը
Մենք առանձնահատուկ մտահոգությամբ ենք վերաբերվում Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ու ռազմավարական հետաքրքրությունների հարցի նկատմամբ։
Սյունիքը Հայաստանի համար պարզապես տարածք չէ։
Այն Հայաստանի հարավային դարպաստն է, Իրանի հետ կապի հիմնական ցամաքային ուղղությունը և երկրի տարածքային ամբողջականության կարևորագույն բաղադրիչը։ Տարածաշրջան, որ հարուստ է բնական պաշարներով։
Հետևաբար որևէ հաղորդակցության նախագիծ պետք է իրականացվի միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար պահպանմամբ։
Նույն սկզբունքը վերաբերում է Տիգրանաշենի հարցին։
Մենք անընդունելի ենք համարում Հայաստանի տարածքային կամ ինքնիշխան շահերի այնպիսի զիջումները, որոնք կարող են ապագայում վտանգել երկրի անվտանգությունը։
Ռուսաստան–Հայաստան հարաբերությունների վատթարացման վտանգը
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների շարունակական վատթարացումը լուրջ տնտեսական, քաղաքական և անվտանգային ռիսկեր է առաջացնում Հայաստանի համար։
Մենք գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները և նրանց քաղաքական շրջանակը պետք է դադարեցնեն հակառուսական քաղաքականության խորացմանն ուղղված քայլերը, որոնք, մեր համոզմամբ, չեն բխում Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերից և կարող են ավելի մեծ կախվածության ու անորոշության մեջ դնել Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը տարբեր երկրներից։
Միաժամանակ մենք չենք ողջունում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող կամ հնարավոր ներմուծման և առևտրային սահմանափակումները։
Նման միջոցները կարող են ծանր հարված հասցնել Հայաստանի գյուղատնտեսական արտադրողներին, արտահանողներին, փոքր և միջին բիզնեսին և, ի վերջո, Հայաստանի ժողովրդին՝ խորացնելով սոցիալական և տնտեսական խնդիրները։
[2026-09-10 17:21] Rubik Bjishk: Մենք կոչ ենք անում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի իշխանություններին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք խորացնում են առկա հակասությունները և վնասում երկու ժողովուրդների շահերին։
Հայաստանը և Ռուսաստանը պետք է առկա խնդիրները լուծեն երկխոսության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա՝ չօգտագործելով տնտեսական ճնշումը որպես քաղաքական խնդիրների լուծման միջոց։
Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը չի նշանակում հրաժարվել այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումից։ Միաժամանակ Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը չպետք է կառուցվի Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականության հիման վրա։
Հայաստանը պետք է վարի հավասարակշռված և ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ առանց որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի դեմ դառնալու գործիք։
Մեր համոզմամբ՝ Հայաստանի շահերից է բխում ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի, և՛ այլ երկրների հետ կառուցողական հարաբերություններ։
Հայաստանը պետք է բարեկամություն և համագործակցություն կառուցի բոլորի հետ, բայց թշնամություն՝ ոչ մեկի դեմ։
