1. Պղինձ․ հանքաքարից մինչև մալուխ
Հիմա պատկերացնենք երկու տարբերակ։
Տարբերակ առաջին.
Հայաստանում հանքաքարը հանեցինք, վերամշակեցինք մինչև խտանյութ և արտահանեցինք։
Այստեղ ստեղծվող արժեքի մի մասը մնում է Հայաստանում՝ հանքի աշխատողներ, տեխնիկա, տրանսպորտ,
Բայց շղթան այստեղ հիմնականում ավարտվում է։
Տարբերակ երկրորդ.
Պղինձը Հայաստանում հասցնում ենք ավելի բարձր վերամշակման աստիճանի։
Պղինձ → մաքուր մետաղ → թիթեղ → խողովակ → մետաղալար → էլեկտրական մալուխ → էլեկտրական սարքավորումների բաղադրիչ։
Այստեղ արդեն աշխատում են ոչ միայն հանքափորները։
Պետք են մետալուրգներ, քիմիկոսներ, ինժեներներ, էլեկտրատեխնիկներ, մեքենաշինական մասնագետներ, դիզայներներ, որակի վերահսկողներ։
Այսինքն՝ նույն պղնձի շուրջ ստեղծվում է ամբողջ արդյունաբերական շղթա։
Ուրեմն հարցը սա է.
Ինչո՞ւ պղնձի ամբողջ արժեքային շղթայի մի մասը չպետք է ստեղծվի հենց Հայաստանում։
2. Մոլիբդեն․ ոչ միայն խտանյութ
Հայաստանը մոլիբդենի արտադրության համաշխարհային կարևոր երկրներից է։
2024 թվականին Հայաստանը համաշխարհային արտադրության մոտ 3,2 տոկոսն էր ապահովում և աշխարհում վեցերորդն էր մոլիբդենի արտադրությամբ։
Սակայն մոլիբդենի դեպքում նույնպես կարևոր է՝ ինչ աստիճանի վերամշակմամբ ենք այն վաճառում։
Մոլիբդենի խտանյութը վերջնական արդյունաբերական արտադրանք չէ։
Դրանք օգտագործվում են բարձր ջերմաստիճանների և մեծ ծանրաբեռնվածությունների պայմաններում աշխատող արդյունաբերության մեջ։
Այսինքն՝
հանքաքար → խտանյութ → մոլիբդեն → համաձուլվածք → բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նյութ
Հայաստանի Կենտրոնական բանկի 2025 թվականի գնահատականում նույնպես նշվում էր, որ մոլիբդենի արտահանման հիմնական ձևը շարունակում էր մնալ խտանյութը։
3. Ոսկի․ ամենավառ օրինակը
Այստեղ խնդիրը նույնիսկ ավելի հետաքրքիր է։
Հայաստանի 2024 թվականի արտահանման կառուցվածքում չմշակված կամ կիսամշակված ոսկին կազմել է մոտ 5,6 միլիարդ դոլար, այսինքն՝ երկրի ամբողջ արտահանման մոտ 42,8 տոկոսը։
Սա հսկայական թիվ է։
Բայց պետք է զգույշ լինել այս ցուցանիշը մեկնաբանելիս։
Ոսկու առևտրի թվերը Հայաստանի դեպքում ներառում են նաև ներմուծված ոսկու վերաարտահանման մեծ հոսքեր, այսինքն՝ ամբողջ 5,6 միլիարդ դոլարը չի կարելի ներկայացնել որպես Հայաստանի հանքերում արդյունահանված ոսկու արժեք։
Պատկերացնենք՝
Ոսկի → մաքրված ոսկի → ձուլակտոր → ոսկերչական արտադրանք → հայկական դիզայնով զարդեր → միջազգային բրենդ։
Հայաստանն արդեն ունի ոսկերչական արտադրության ավանդույթ։
Ուստի մենք կարող ենք ոչ միայն ոսկի վաճառել, այլ նաև վաճառել այն, ինչի մեջ կա՝
դիզայն + աշխատանք + տեխնոլոգիա + բրենդ + հայկական մշակույթ։
Ոսկու դեպքում մեկ գրամ մետաղը կարող է վերածվել շատ ավելի բարձր արժեք ունեցող վերջնական արտադրանքի։
4. Քար․ ինչո՞ւ բլոկ վաճառել, եթե կարելի է վաճառել պատրաստի արտադրանք
Հայաստանը ունի տուֆ, բազալտ, տրավերտին, մարմար և այլ քարատեսակներ։
5. Գյուղատնտեսություն․
ծիրանը միայն ծիրան չէ
Առաջին տարբերակը՝
ծիրանը հավաքեցինք և թարմ վիճակում վաճառենք։
Բայց եթե Հայաստանում վերամշակենք, նույն բերքից կարող ենք ստանալ՝
չրեր, մուրաբաներ, պահածոներ, հյութեր, խյուսեր,
մանկական սնունդ, սառեցված մթերք,
նույնիսկ բարձրարժեք սննդային բաղադրիչներ։
Նույնը կարելի է անել խաղողի, խնձորի, դեղձի, սալորի, հատապտուղների, լոլիկի և բազմաթիվ այլ ապրանքների դեպքում։
Եվ այստեղ ամենակարևորն այն է, որ գյուղատնտեսական արտադրանքը սկսում է ստեղծել արդյունաբերական աշխատատեղեր նաև գյուղից դուրս։
Պետք են փաթեթավորման գործարաններ։
Սառնարանային պահեստներ։
Տրանսպորտ։
Լաբորատորիաներ։
Որակի վերահսկողություն։
Մարքեթինգ։
Արտահանման մասնագետներ։
Այսպիսով գյուղացին այլևս միայն հումք արտադրող չէ։
Նա մտնում է ամբողջ արտադրական շղթայի մեջ։
Հայաստանի սննդի վերամշակման ոլորտն արդեն արտահանում է գինի, կոնյակ, պահածոներ, մրգեր, բանջարեղեն, պանիր և այլ վերամշակված ապրանքներ։ ԱՄՆ առևտրային ուղեցույցը վերամշակված սննդամթերքը նշում է որպես Հայաստանի գյուղատնտեսական արտահանման կարևոր ուղղություն։
Այսինքն՝ մենք արդեն ունենք դրա նախադրյալը։
Պետք է պարզապես ավելի խորացնել վերամշակումը և մեծացնել մասշտաբը։
6. Իսկ ի՞նչ է տալիս սա սովորական քաղաքացուն
Այստեղ ամենակարևոր հարցն է։
Եթե մենք հումքը վերամշակենք Հայաստանում, ո՞վ է շահելու։
1-Առաջինը՝ աշխատողը և Հասարակությունը
Որովհետև հանքավայրում աշխատող մի քանի հազար մարդու կողքին առաջանում են նոր աշխատատեղեր՝
մետալուրգիական գործարաններում,
մեքենաշինությունում,
քիմիական արտադրությունում,
լաբորատորիաներում,
փաթեթավորման ոլորտում,
տրանսպորտում,
ՏՏ-ում,
ինժեներական ծառայություններում։
2-Երկրորդը՝ պետությունը։
Որովհետև ավելանում է հարկային բազան։
3-Երրորդը՝ տնտեսությունը։
Որովհետև ներմուծվող բազմաթիվ ապրանքների փոխարեն կարող ենք արտադրել սեփական արտադրանքը։
4-Եվ չորրորդը՝ գիտությունն ու տեխնոլոգիան։
Որովհետև բարձրարժեք արտադրանք արտադրելու համար անհրաժեշտ են մասնագետներ։
______________
Այս բոլորի համար անհրաժեշտ է պետական արդյունաբերական քաղաքականություն։
Ներդրումներ։ Տեխնոլոգիա։ Մասնագիտական կրթություն։
Գիտությունը կարիք ունի Երկարաժամկետ ֆինանսավորման
Եվ ամենակարևորը՝ պետք է որոշել՝
Հայաստանը ցանկանում է լինել հումք վաճառո՞ղ երկիր, թե՞ պատրաստի ապրանք արտադրող երկիր։
